Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՄԵՆԱՄԱՐՏԻ ՄԵՋ ՄԵԾ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի ու Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։

Նա հավաքականի անդամների հետ մեկնել է Բրազիլիա մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

- Ողջույն, Նարեկ, ինչպես ես պատրաստվել այս կարևորագույն ստուգատեսին։

- Ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել սկզբից Ծաղկաձորում, հետո արդեն Օլիմպավանում։ Ավելի շատ արագության համար եմ աշխատել, ինձ թվում է, որ մենամարտի մեջ մեծ դեր է խաղում արագությունը։ Այս անգամ ավելի շատ շեշտը դրել ենք հենց արագության վրա։ Ինձանից ինչ կախված է, բոլոր ուժերս, էներգիաս ներդնելու եմ, որպեսզի կարողանամ հաղթել։

- Նարեկ, տեղյակ եմ, որ այսօր ծննդյանդ տարեդարձն է, հոբելյանական 30-ամյակդ է լրանում։ Շնորհավորում ենք, մաղթում մաղթում փայլուն հաղթանակ այս կարևորագույն մրցաշարում, առողջություն երջանկություն, ամենայն բարիք։

- Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։

- Նարեկ, որն ես համարում հաջողության գրավականը։

- Քրտնաջան պարապմունքները, աշխատասիրությունը։

- Այս մրցաշարում որ քաշային կարգում ես հանդես գալու։

- Քաշային կարգերի փոփոխություն է կատարվել։ Հանդես կգամ 90 կգ քաշային կարգում, նախկինում հանդես էի գալիս 92 կգ ֊ում ։Նշեմ, որ քաշ գցելը բավականին դժվար է։ Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ