Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՍԱ ԻՄ ՆՈՐԱՄՈՒՏՆ ԷՐ, ՈՒ ԳՈՀ ԵՄ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻՑ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ֊Ի ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է վերջերս Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ նվաճած, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եկա 77 կգ քաշային կարգում։ Մեկնարկում 1։1 հաշվով հաղթեցի հունգարացի մրցակցիս, հետո 9։3 հաշվով ուկրաինացի ըմբիշին, ով Աշխարհի գործող չեմպիոնն էր։ Նրա հետ գոտեմարտում պարտվում էի, սակայն վերջին 1 րոպեում պարտերից գլորում կատարեցի և 8 միավոր վաստակեցի։ Կիսաեզրափակչում 1։1 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին Ալեքսանդր Սոլովեյին, նա Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է, մեծահասակների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Եզրափակչում, ափսոս զիջեցի ռուս մրցակցիս 1։1 հաշվով։ Ճիշտն ասած, չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորի հետ էլ հավասար գոտեմարտեր եմ անցկացրել։ Սա իմ նորամուտն էր այս տարիքային խմբում, ու արծաթե մեդալ նվաճեցի, գոհ եմ արդյունքից, շատ մոտ էի ոսկե մեդալին։ Կաշխատեմ հաջորդ անգամ ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ