Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. հողազանգվածը լցվել է երկաթգծի վրա
ՊատահարԱյսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը սահել է դեպի երկաթգիծ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնարին։
Տեղում աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները, ջրմուղի աշխատակիցներ, փրկարարներ։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
