Մեդվեդևը հայտարարել է՝ Թրամփին ոչ ոք թույլ չի տա տիրանալ ամբողջ նավթին
Միջազգային«Ոչ ոք թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տիրանալ ամբողջ նավթին, նավթը իր ցանկացած տեղից տանել», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Այսպես է նա արձագանքել դեռևս մարտին Թրամփի այն հայտարարությանը, թե ինքը ցանկանում է «Իրանի նավթը վերցնել՝ Վենեսուելայի սցենարով»։ Թրամփը այդ ժամանակ ենթադրություն էր արել նաև, թե կգրավեն իրանական Խարկը՝ նավթի արտահանման կարևորագույն կենտրոնը։
«Օվկիանոսից այն կողմ գտնվող մեկն ասում է. «Մենք կգանք և կվերցնենք ամբողջ նավթը»։ Նախևառաջ, ո՞վ թույլ կտա նրան ամբողջ նավթը որտեղից ուզում է՝ տանել։ Բայց դե, մարդը ցանկանում է, դրա համար էլ ասում է։ Շատ բան է ասում»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստի»-ն։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
