Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Ընտրություններ Հայաստանում. կենսաթոշակների բարձրացում,  ուղիղ կաշառում ընտրողներին

Վերլուծություն

Հունիսի 7-ին Հայաստանի ընտրողները կկարողանան ինը տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել նախապես պլանավորված խորհրդարանական ընտրություններին։ Ընտրությունները կարող են և հետաձգվել, քանի որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ Հայաստանի ներքաշվելու ռիսկերը օր օրի մեծանում են՝ Թրամփի վարչակազմի հետ ղեկավարության կապերի պատճառով։ 2022 թվականից Երևանը արտաքին քաղաքականության վերանայման ուղղություն է վերցրել, ինչը նշանակում է Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ կապերից հեռացում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ՝ զիջումների և հաստատված պատմական ու մշակութային պատկերացումների վերանայման միջոցով։ Հունիսյան քվեարկությունը, ըստ էության, կդառնա հանրաքվե՝ հայկական ազգային ինքնության պահպանման, կառավարության վարած քաղաքականության և «իրական» Հայաստանի համար նրա նոր «խաղաղության դարաշրջանի» ըմբռնման վիճահարույց լինելու մասին։

 

Նախընտրական մանիպուլյացիաներ

Այս ներքին լարված միջավայրում բազմաթիվ արտաքին ուժեր փորձում են ազդել ընտրությունների արդյունքի և Հայաստանի ռազմավարական ապագայի վրա: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աջակցություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններից առաջ, Բաքվում պատրաստ են 100 տոկոսով համերաշխություն ցուցաբերել թուրք նախարարի դիրքորոշմանը: Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ օգնելու Հայաստանին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների նախաշեմին Փաշինյանին բացահայտորեն աջակցեց նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Հայաստան կատարած իր փետրվարյան այցի ընթացքում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոսում է ոչ միայն իր մոտալուտ հաղթանակի, այլև կրկին սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորության մասին, թեև նրա վարքագիծը իր ուժերի նկատմամբ վստահության տպավորություն չի թողնում: Փորձագետները ուշադրություն են դարձնում ներկայիս իշխանության երկիմաստ վարքագծի վրա. Մե՛րթ նա ԵՄ-ին խնդրում է «պաշտպանել» Հայաստանի ընտրությունները հյուսիսից (այլ կերպ ասած՝ Ռուսաստանից) եկող «հիբրիդային սպառնալիքներից»՝ Մոլդովայի օրինակով, մե՛րթ հայտարարում է Մոսկվային. «Դուք մեզ սխալ եք հասկացել, հիբրիդային սպառնալիքի մասին խոսակցությունները չափազանցված են», մե՛րթ խոստանում է չգործել ի վնաս Ռուսաստանի շահերի, մե՛րթ առաջարկում է նրան «լավ ձևով» վերավաճառել հայկական երկաթուղիների կոնցեսիան երրորդ կողմին:

Ներկայիս իշխանությունները փորձում են ամեն գնով նվաճել ընտրողների ձայները հատկապես վերջին ամիսներին՝ զգալիորեն ակտիվացնելով իրենց քայլերը գործնականում բոլոր ոլորտներում՝ առողջապահության, բանակի, սոցիալական ծրագրերի: Փորձագիտական ​​հանրության կարծիքով՝ ընտրություններից երկու ամիս առաջ կենսաթոշակների կտրուկ բարձրացումը համակարգային բարեփոխում չէ, այլ ընտրողների ուղղակի կաշառում և շտապ փորձ՝ կանգնեցնելու իրենց վարկանիշի անկումը պետական ​​բյուջեի հաշվին: «Փաստ» թերթի հրապարակումները, որոնք հիմնված են ԱԱԾ-ի փակ հարցումների վրա, հաստատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության աղետալի ցուցանիշները, որի նկատմամբ վստահությունը այնպիսի մակարդակի վրա է, որը թույլ չի տալիս արդար մրցակցության դեպքում հույս դնել իշխանության օրինական վերարտադրության վրա։

Հենց այս ընտրական խոցելիությունն է ստիպում ՔՊ-ին ընտրողներին հավատացնել, որ իրենք անվերապահորեն հաղթելու են։ Քաղտեխնոլոգների տեսանկյունից Հայաստանի իշխանությունների նման նախընտրական հռետորաբանությունը թույլ կտա համոզել ընտրազանգվածին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված ​​են։ Սա, նրանց հաշվարկներով, պետք է զգալիորեն նվազեցնի ընտրողների մասնակցությունը, ինչից օգտվում է միայն Փաշինյանի կուսակցությունը։ Նրա ընտրազանգվածը բոլոր ընտրություններին կազմակերպված գնում է ընտրատեղամասեր և նույնիսկ ցածր մասնակցության դեպքում հայտնվում է մեծամասնության մեջ։ Այդ պատճառով իշխանությունների գլխավոր տագնապը ընտրողների բարձր մասնակցությունն է, քանի որ քվեարկողների մեծ քանակությունը նվազեցնում է ամրագրված տոկոսի կշիռը, որն ապահովվում է վարչական ռեսուրսներով։

Մասնակցությունը նվազեցնելու մեկ այլ տեխնոլոգիա է 2026 թվականի ընտրությունների անխուսափելի կեղծման մասին հայտարարությունների տարածումը, քողարկվելով ռեժիմի քննադատության տակ, իրականում ծառայում է անտարբերություն և քվեարկության միջոցով փոփոխության հնարավորության նկատմամբ անվստահություն առաջացնելու նպատակին։

Իշխող կուսակցության նախընտրական ջանքերը

Ներկայիս կառավարությունը մի իրավիճակում է, երբ նախկին որոշակիությունը վերացել է. այլևս հնարավոր չէ ասել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ հաղթելու է, բայց նաև պնդել, թե ընդդիմությունը կհաղթի, նույնպես վաղաժամ է: Որպես փորձառու քաղաքական գործիչ՝ իշխող կուսակցության առաջնորդը պատրաստել է մի քանի լրացուցիչ օրենսդրական թակարդներ իր մրցակիցների համար:

Ամենից առաջ հայ քաղաքագետները մատնանշում են մոլդովական սցենարի կիրառման հավանականությունը Հայաստանում՝ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի գրանցումը մերժելով։ Հայաստանում կուսակցություն կամ դաշինք գրանցելը մերժելու համար բավարար է, որ ԿԸՀ-ի հանձնաժողովի անդամը բողոք հայտնի ներկայացված փաստաթղթերը Ընտրական օրենսգրքով (ԸՕ) սահմանված պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ, ինչպես նաև առարկությունը հավանություն ստանա ԿԸՀ-ի անդամների երկու երրորդի ձայներով։ Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն գլխավորում է ՔՊ նախկին անդամ և Փաշինյանի մտերիմ ընկեր Վահագն Հովակիմյանը, որը համագործակցել է Փաշինյանի հետ նրա ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, չի բացառվում, որ մոլդովական սցենարը այս կամ այն ​​կերպ կրկնելու փորձեր նախաձեռնվեն։

Հավանաբար, հիմնական ուղղություններից մեկը, որով պահանջներ կմոգոնեն, կլինի արտաքին աղբյուրներից քաղաքական կուսակցությունների և դաշինքների նախընտրական ֆինանսավորման թեման: 2022 թվականին ուժի մեջ մտան Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնց մեջ իշխանությունը նախապես ներդրել էր քաղաքական խաղի կանոններ՝ իր շահերին համապատասխան: Այդ փոփոխություններից մեկով նախատեսված է, որ քաղաքական ուժերին ֆինանսական օգնություն կարող են ցուցաբերել միայն ՀՀ քաղաքացիները տարեկան 10 միլիոն դրամից ոչ ավելի չափով: Նույն թվականին հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունն ինքն է խախտում այս դրույթը: ՔՊ-ն իր գործունեությունը ֆինանսավորողների թվում նշել էր 140 «բարերարների», որոնցից 134-ը այդ կուսակցության անդամներ էին:

Ընդունված փոփոխություններին համապատասխան՝ նվազեցված է առանձին կուսակցությունների համար անցողիկ շեմը (5-ից մինչև 4 %), բայց միաժամանակ դժվարանում է խոշոր դաշինքների ստեղծումը, որոնք կարող էին իսկապես մրցակցել իշխանության համար (մինչև 8 %՝ երեք կուսակցութունների դաշինքի համար և մինչև 10 %՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ունեցող դաշինքների համար): Փաստացի սա ընդդիմադիր մեծ դաշինքների ստեղծումը դարձնում է զգալիորեն ավելի ռիսկային ու դժվար:

Բացի դրանից, հունվարի 23-ին Ընտրական օրենսգրքում մտցվեց փոփոխություն, որը միտված է դիտորդական առաքելությունների սահմանափակմանը: Նոր օրենքը դարձավ Մոլդովայում կիրառված կարգավորման պատճենը, երբ իշխանությանը ձեռնտու առաքելությունը ստանում է բոլոր հնարավորությունները, և, ընդհակառակը, ընդդիմադիր ներկայացուցիչներին արգելվում է բացահայտել ընտրախախտումները:

Ընտրական օրենսգրքի գլխավոր դրույթներում Հայաստանում վեց ամսից էլ պակաս ժամանակամիջոցում ընդունված փոփոխությունները հակասում են Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին. նման փոփոխություններ կարելի է ներդնել ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի սուբյեկտները կարողանան հարմարվել նոր պայմաններին: Արևմտյան ինստիտուտները, որոնք կոչված են պաշտպանելու ժողովրդավարական արժեքները, լռություն են պահպաում այս առիթով՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից:

Ընդդիմությունը համախմբվում է

Ընդդիմության առաջնորդները, կշռադատելով բոլոր դրական ու բացասական կողմերը, հաշվարկել են, որ մեկ միասնական ցուցակով ընտրություններին գնալը չափազանց ռիսկային է՝ հաշվի առնելով ցանկացած պահին իշխանության կողմից այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունն արգելելու հնարավորությունը՝ ռուսական ազդեցության դեմ պայքարի պատրվակով։ Իսկ եթե նրանք գործեն առանձին, ապա որոշակի կուսակցության կամ դաշինքի գրանցման արգելքը կնպաստի ձայների քանակի բարձրացմանը մյուս ընդդիմադիր ուժերի համար։ Չնայած քիչ հավանական է, որ Հայաստանում որևէ առանձին կուսակցության հաջողվի հաղթել միայնակ, սակայն ընդդիմադիր ուժերի ձայների հանրագումարը պոտենցիալ գերազանցում է այն ձայների տոկոսին, որը կարող է ապահովել ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ։

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համարվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր ֆավորիտներից մեկը։ Նրա մասնակցությունը էականորեն փոխեց քաղաքական պատկերը՝ քանդելով նախկինների ու ներկաների առճակատման տրամաբանությունը։ Նոր կուսակցության առաջնորդները չեն ուզում դաշինք կնքել «նախկինների» հետ։ Կարապետյանն ինքը հենվում է երիտասարդների վրա, որոնց մեծ մասը նախկինում ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ Նա ուշադրությունը կենտրոնացնում է երկրի տնտեսական զարգացման և բնակչության սոցիալական խնդիրների վրա՝ փորձելով հնարավորինս խուսափել արտաքին քաղաքականության հայացքների, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ մանրամասներից։ Կարապետյանի «Ուժեղության 5 քայլեր» տնտեսական ծրագրում որպես առանցքային ուղղություններից մեկը հռչակվում է Հայաստանի արդյունաբերականացումը՝ ամբողջ երկրում 300,000 բարձրորակ, լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ։ Ծրագիրը նպատակաուղղված է տնտեսության զարգացմանը, բիզնեսի համար իրական հնարավորությունների ստեղծմանը, ընտանեկան և ազգային արժեքների ամրապնդմանը, Հայաստանի հեղինակության վերականգնմանը՝ որպես հուսալի գործընկերոջ, ինչպես նաև արցախցիների արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովմանը, կրթական համակարգի զարգացման միջոցով ապագայի հանդեպ երիտասարդների հավատի վերադարձին և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պահպանմանն ու պաշտպանությանը։

Ուժեղ Հայաստան կառուցելու Սամվել Կարապետյանի (որի թիկունքում վաղուց արդեն իրական գործեր են) խոստումների նկատմամբ վստահությունը շատ ավելի մեծ է, քան Փաշինյանի խոստումների նկատմամբ։

Իշխանությունը լրջորեն վախենում է, որ ընտրություններից հետո ընդդիմության միավորման մոդելը կընդլայնվի ամբողջ երկրով մեկ։ Վարչական ապարատն արդեն մոբիլիզացված է՝ ցանկացած դաշինք արգելափակելու գործիքներ փնտրելու համար։ Միաժամանակ Փաշինյանը փորձում է ստանալ Արևմուտքի աջակցությունը ճղճիմ զրպարտության միջոցով։ Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում (մարտի 11, Ստրասբուրգ)՝ նա մեղադրեց հայ հոգևորականների մի մասին, ընդդիմությանը և Ռուսաստանի հետ կապված ուժերին՝ Հայաստանի խաղաղության գործընթացը խափանելու և նրան Ադրբեջանի հետ նոր հակամարտության մեջ ներքաշելու փորձերի մեջ։

Ալեքսանդր Անանև

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված