Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

Ընտրություններին ինչ է պատրաստվում անել «Երկիր ծիրանի»-ն

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ է:

— Տիկին Փոստանջյան, տեղեկացանք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է համագումար անցկացնել: Ընտրություններին մասնակցելու եք առանձի՞ն, թե՞ դաշինքով:

— Դա համագումարի պատասխանելիքն է, ոչ թե` իմ, հետեւաբար չեմ կարող ասել: Համագումարից հետո պարզ կլինի:

— Դուք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանն եք, հետեւաբար հնարավո՞ր է, որ նա լինի Ձեր վարչապետի թեկնածուն, թե՞, այնուամենայնիվ, Դուք կլինեք:

— Այո, ես նրա պաշտպանն եմ, սակայն մեկը մյուսի հետ կապ չունի: Եվ որպեսզի այդ հարցին տրվի բուն պատասխան, այնուամենայնիվ, պետք է սպասենք մինչ կկայանա համագումարը: Առանց համագումարի՝ չենք կարող ունենալ վարչապետի թեկնածու: Դուք լավ գիտեք, որ օրենքն է այդպիսին: Ցուցակները նախ հաստատվում են ու, իհարկե, ազդարարելը, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, որոշմամբ պետք է տեղի ունենա:

— Իսկ հնարավո՞ր է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը սատարի որեւէ ուժի կամ դաշինքով ներկայանա ընտրություններին:

— Դա էլ է կախված համագումարի որոշումից: Բոլոր Ձեր հնչեցրած հարցերը կտրվի այդ օրը: Մենք նախապես ժողով ենք անցկացրել, եւ այդ բոլոր հարցերը ժողովի ընթացքում մեր ժողովականները բարձրացրել են, հետեւաբար, այդ հարցադրումների պատասխանները կամփոփվի համագումարի ընթացքում:

— Ինչպես տեսնում ենք, նախընտրական գործողությունները ակտիվ մտել են իրենց գործառույթների մեջ եւ, կարծես, ուրվագծվում են հիմնական առաջատար ուժերի անունները: Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս իրավիճակը:

— Քարոզարշավը տեղի է ունենում օրենսդրության ոչ թե նախատեսված ժամանակահատվածում, այլ` ավելի շուտ: Հիմա` այս քարոզչության ժամանակահատվածում, ոչ մի բան հայտնի լինել չի կարող, որովհետեւ ծրագրերը դեռ պաշտոնապես պետք է ընդունվեն եւ արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվեն: Մինչ ծրագրերը չիմանանք, ինչպե՞ս կարող ենք ասել, թե ով է առաջատար, կամ ով ինչպիսին է: Այսինքն՝ ծրագիրը պետք է գրանցվի, սակայն դա դեռ չունենք: Նախ պետք է առաջադրումը ընդունել, այնուհետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գրանցի մասնակիցներին, այդ թվում` նրանց ծրագրերը, որից հետո նոր կկարողանամ Ձեր հարցերին մեծ սիրով պատասխանել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված