Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հանս Քլոսի դերում՝ Աշոտ Արսենյան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Ըստ քաղտեխնոլոգների` Հայաստանի ընտրություններին, բացի Նիկոլի հիշատակած ռուսամետ եւ բելառուսամետ օլիգարխներից, մասնակցում են նաև նիկոլամետ, հետեւապես ադրբեջանաթուրքամետ օլիգարխներ, իսկ հայ օլիգարխիա չկա, որովհետեւ պարզապես զուտ հայ օլիգարխիա չի լինում։

**

ՏԱՇԻՐ ՍԱՄՈՅԻ ԵՐԳԸ

(ԲԻԶՆԵՍՆԵՐՍ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՈՐԴԻՆԵՐԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ընտրությունները չոքեցին դուռս, Փաշինյանը տվեց փուռը, կիսատ գործս որդուս թողի, բացատրելու ժամ չմնաց...

**

ՀԱՆՍ ՔԼՈՍԻ ԴԵՐՈՒՄ` ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆ

(«ՋԵՐՄՈՒԿ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ)

Ըստ Լեմկինի ինստիտուտի փորձագետների` այս արեւի տակ ոչինչ չի փոխվել, երեկ Քլոսի նախնիները մարդկանց գազով էին սպանում, ապա նա սկսել է հանքային ջրով «սպանել»։

**

ШОКОЛАДНЫЕ ОТНОШЕНИЕ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ազգագրագետների, եթե այսպես շարունակվի, հայերը «հաջորդ» «Եվրատեսիլին» «Ջուջալարն» են երգելու։

 **

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

(ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ` ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են` Թրամփը Պապին քննադատում է ոչ թե նրա համար, որ աչքը նրա գահին է, այլ նրա համար, որ նրանից ավելի կաթոլիկ է։

**

ԿՈՄՍ ԴՐԱԿՈՒԼԱ

(18- ԱՄՅԱ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ վամպիրագետների, Նիկոլը Արցախում զոհաբերած 5000 երիտասարդների խմած արյունը անարգել մարսելուց հետո` հիմա ախորժակը, ըստ երեւույթին, 18 տարեկանի արյուն ա քաշում։

**

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ` «ՄԵՐ ԲԱԿԸ» ՖԻԼՄԻ ՈՃՈՎ

(«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՅՍՊԵՍ, ԱՅՆՊԵՍ ԿԱՆԻ, ԿԾԱՂԿԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

НУ ГОВОРИ ЖЕ САМВЕЛ, ГОВОРИ.

**

ՆՇԱՆԸ ՀԵՏ ՏՎԵՑ

(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԿ ԵՎ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԼՀԿ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Խոհարարների միությունից հայտնում են, որ այնպիսի մտքի գիգանտներ, ինչպիսին Էդմոն Մարուքյանն ու Հովիկ Աղազարյանն են, նրանց գլուխները մի կաթսայում չէր եփվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ