Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան

Կարո՞ղ է մի օր էլ, ոգեւորված իսպանական փորձով, Աննայի դեմ հայց ներկայացնեն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հանրայինի եթերում ՔՊ-ի եւ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի ներկայացուցիչների միջեւ բանավեճի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ զարմանալիորեն ավելի շատ արծարծեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման: «ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի: Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջեւ։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով», - գրել է ՀՀԿ-ական Արմեն Հարությունյանը:

Իսկ ըստ սոցցանցերում ի հայտ եկած տեղեկությունների` Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ Yandex ընկերությունում աշխատում է որպես տաքսու վարորդ. ուղեւորները ֆիքսել են նրան: Բայց այստեղ զարմանալին ոչ թե կատարած աշխատանքն է, այլ` այն, որ հակառուս պրոպագանդիստ Հարությունը, որն առավոտից իրիկուն Ռուսաստանին է քննադատում, ռուսական բիզնես համարվող ընկերությունում է աշխատում: Այո՛, հակառուսական հռետորաբանությամբ հանդես եկող գործիչը, որը քաղաքագետ է ներկայանում, իր առօրյա հացը վաստակում է հենց ռուսական ծագում ունեցող բիզնես համարվող ընկերությունում։ «Ես տաքսիստի աշխատանքի հետ խնդիր չունեմ, լրիվ նորմալ է։ Բայց սա չի նշանակում, որ ինքը խելքի է եկել կամ ծոցագրպանից ինքնասիրության փշուրներ է գտել ու որոշել մարդավարի ապրել… Հիմնական նպատակն այն է, որ ձեռքի հետ քարոզ պետք է անի ուղեւորներին: Դեռ Խորհրդային տարիներից ընդունված էր, որ ամենաարագ բամբասանքը տարածում էին տաքսիստների միջոցով։ Հիշեցնեմ, որ նրա սուտ ցուցմունքով արդեն մոտ վեց ամիս է` կալանքի մեջ են Վեհափառի ընտանիքի անդամները՝ եղբայրն ու եղբորորդին», - գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Սնդոյանը։

Իսպանիայում ավարտվել է վարչապետի կնոջ՝ ԲԵԳՈՆԻԱ ԳՈՄԵՍԻ դեմ հետաքննությունը։ Նա մեղադրվում է ազդեցության չարաշահման, բիզնես կոռուպցիայի, գույքի յուրացման եւ վատնման մեջ: Այնուամենայնիվ, ըստ իսպանական մամուլի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքը կարճվել է համոզիչ ապացույցների բացակայության պատճառով։ Գործն ուղարկվել է ատենակալների դատավարության։ Դատարանի որոշման համաձայն՝ Գոմեսն օգտագործել է վարչապետի կնոջ իր կարգավիճակը՝ գործարար Խուան Կառլոս Բարաբեսի համար լոբբինգ անելու եւ Մադրիդի համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոն ստանալու համար։ Դատարանը կորոշի, թե արդյոք Գոմեսը կդատապարտվի։ Մեղադրական եզրակացությունը համընկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ նրա կնոջ Չինաստան կատարած այցի հետ։ Իսպանիայի արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանիոսը համոզմունք է հայտնել, որ բարձրագույն իշխանությունները կչեղարկեն որոշումը եւ նշել, որ դատավորի գործողությունները «անարգում են դատական ​​համակարգը»: Այս մասին հաղորդում է RTVE Noticias-ը։ Գոմեսի դեմ հայցը ներկայացրել է «Մանոս Լիմբիաս» («Մաքուր ձեռքեր») խումբը, որը բացահայտում է կոռուպցիան։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի ապահարզանը: Ի՞նչ իմանաս, կարող է մի օր էլ, ոգեւորված իսպանական փորձով, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանում դատարան հայց ներկայացներ Հակոբյան Աննայի դեմ:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ