Պրոֆեսոր Չարչյանի շնորհավորական ուղերձը պրոֆեսոր Հարություն Քուշկյանի տարեդարձի կապակցությամբ
Այսօր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան տարեդարձն է։
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությունը շնորհավորում է պրոֆեսոր Հարություն Քուշկյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ և բեղմնավոր աշխատանք։
Անգնահատելի է պրոֆեսոր Քուշկյանի դերը Հայաստանի առողջապահության ոլորտում։ Նրա ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ բժշկական ծրագրեր։ Հարություն Քուշկյանն, իր մասնագիտական գործունեության ընթացքում, եղել է և կա շատերի ուսուցիչն ու առաջնորդը։
Հարգելի պրոֆեսոր, թող Աստված պահպանի և առաջնորդի Ձեզ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
