Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Փաստ». Հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը, որի ժամանակ հնչեց նաև Սամվել Կարապետյանի առաջին` «Փոփոխության ելույթը»: Թեպետ իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական սատելիտները փորձում էին տպավորություն ստեղծել, թե հանրահավաքը մարդաշատ չէր, սակայն անհերքելի փաստն այն էր, որ Ազատության հրապարակում տսանյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Դրա մասին են վկայում թե՛ հենց հրապարակից արված կադրերը, թե՛ հուժկու երթը:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Առաջին հանգամանքն այն է, որ «Ուժեղ Հայաստանն» իրապես չափազանց բարձր վարկանիշ ու աջակցություն ունի մեր հանրության շրջանում: Երկրորդ՝ մեր հասարակության մեծամասնությունը մերժում է գործող իշխանություններին ու ձգտում է արմատական փոփոխությունների՝ հանուն երկրի փրկության: Երրորդ՝ նույնիսկ հակաժողովրդավարական բռնաճնշումները, իրավապահ ամբողջ համակարգն ընդդիմադիրների դեմ քաղաքական գործիք դարձնելը, վարչական ռեսուրսը մեկ անձին ծառայեցնելը չեն փրկում գործող իշխանություններին, չեն հուսահատեցնում մարդկանց, ինչը ենթադրում է, որ առաջիկա ընտրություններին կլինի աննախադեպ մասնակցություն, որը ձեռնտու չէ գործող իշխանություններին:

Վերջապես, այս հուժկու հանրահավաքը լուրջ «մեսիջ» էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ կորցրել է իշխանությունը, «վա բանկ» գնա ու հրահանգի չգրանցել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ապա ժողովուրդը պարզապես կհեղեղի Երևանի և այլ բնակավայրերի փողոցները, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանությունների համար: Իսկ ցանկացած երկրի համար շատ ավելի լավ ու ճիշտ է հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ