Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար «Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից «Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ «Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու «Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից

Նիկոլն էլ չի ձգում

Վերլուծություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվանից սկսած՝ իրականացնում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների եւ դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Քաղաքական ուժերը պետք է մինչեւ ապրիլի 23-ը հանձնաժողով ներկայացնեն օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաեւ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:

Հատկանշական է, որ որքան ուրվագծվում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հիմնական պատկերը, այնքան ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, ավելին՝ նա էլ չի ձգում: Այս մասին են հուշում դեռեւս չհայտարարված քարոզարշավի ընթացքում նրա նյարդային պոռթկումներն ու քաղաքացիների բացահայտ ցուցաբերած կա՛մ արհամարհանքը, կա՛մ ուղղակի երեսին շրխկացնող դժգոհությունները:

Այն, որ 50+1 ձայն հավաքելու մասին այլեւս խոսք լինել չի կարող, ցույց են տալիս հնարավոր բոլոր սոցհարցումները: Եվ ինչքան Նիկոլ Փաշինյանը մարզերն ընկած փորձում է վարկանիշը բարձրացնել, տեղի է ունենում հակառակը: Վերջապես, պայթեց նաեւ այն միֆը, որ մարզերում այս իշխանությունն ավելի ընդունելի է, քան` մայրաքաղաքում: Առնվազն ուղիղ եթերում Փաշինյան Նիկոլի հենց երեսին են ասել մարդիկ, որ չեն քվեարկելու իր օգտին: Իսկ այն, ինչ տեղ է գտել ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՛չ քրիստոնյաների համար կարող է ընդունելի լինել, ո՛չ ՀՀ Սահմանադրության:

Այսպիսով՝ ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի ներկայացրած նախընտրական ծրագրի, այստեղ տեղ են գտել Հայ Եկեղեցու դեմ արշավի կամ, ինչպես իրենք են սիրում անվանել՝ «բարեկարգության» մասին Հայ Եկեղեցու դեմ իրականացվող ծրագրերը։

Ըստ այդ ծրագրի 10-րդ կետի՝ «Արժեքահեն հանրություն» անվան տակ, փորձ է կատարվում կապիտալիզացնել այն գործողությունները, որոնք դուրս են օրենքից եւ կոպտորեն հակասում են Սահմանադրությանը։ Հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ հայ իրականությանն ընտրության առաջ են դնում՝ ընտրել մի կուսակցություն, որը պետք է գնա բռնազավթումների ճանապարհով եւ բռնի կերպով իրագործի այն ծրագրերը, որոնք ամենեւին չեն բխում հայ ժողովրդի շահերից եւ հանրության մեջ խորացնում են պառակտո՞ւմը, թե՞ հրաժարվել այս հրեշավոր միտումից։

ԱՐԴՅՈՔ ՍՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Ցավոք, հասարակության կողմից այս երեւույթը դեռ չունի բավարար դիմադրություն, եւ դա է հավանաբար պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ անվարան կերպով հայտարարում է, որ ընտրություններից հետո այս մասով իրենք գնալու են քայլերի։ Թե ինչ է նշանակում «գնալ քայլերի», կարելի է դատողություններ անել՝ տեսնելով վերջին շրջանի աննախադեպ գործելաոճն ուժային կառույցների՝ ընդդեմ Հայ Եկեղեցու հոգեւորականների, երբ կարող են մի ամբողջ թեմի քահանայից դասի տները մուտք գործել, խուզարկություն անել, առգրավումներ կատարել: Իսկ որպես հետեւանք՝ չկա դրական արդյունք. տուժեցին բազում գործեր, հոգեւոր դասը զրկվեց որոշ ժամանակ բնականոն ծառայողական գործունեությունից, իսկ հասարակությունն էլ խորը ամոթ ապրեց՝ չհասկանալով, թե հանուն որ նպատակի է իրագործվում այս ամենը։

Իշխանության նախընտրական ծրագիրը կարելի է բնորոշել՝ որպես հարձակում Կաթողիկոսի եւ հոգևոր դասի վրա։ Սա ստորացուցիչ խայտառակություն է, որի կնքահայրը Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ էության, Փաշինյանի թիմն առաջարկում է իրեն ձայն (մանդատ) տալ, որպեսզի նա վաղը վարվի Հայ Եկեղեցու հետ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Արդյոք սրան պատրաստ է հայ հանրությունը, կամ արդյոք նույն այդ ձայն տվողները նախկինում ՔՊ-ին ձայն տվեցին, որպեսզի նրանք բնաջնջեն Արցախն ու մոռացության խորը հիպնոսով զբաղվեն։ Կամ արդյոք ձայն տվողները պատկերացնում էին, որ ձայն են տալու մեկին, ով պետք է կրկնապատկեր արտաքին պարտքը եւ խորացներ հայ հանրության մեջ պառակտումը, կամ այդ ձայն տվողները արդյոք կողմ էին հայոց Սփյուռքի անտեսմանը։

Իսկ հոգեւոր թեմայով անպայման հարց պետք է տանք. այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ-ն ներկայանում է որպես եկեղեցու պաշտպան եւ մանիպուլացնում է, թե պայքարը միայն Կաթողիկոսի դեմ է, բայց մեր դպրոցներից հանում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, քրեակատարողական հիմնարկներից հեռացնում է հոգեւոր սպասավորներին, փակում է Հոգեւոր առաջնորդությունը հայոց բանակում, էլ չենք խոսում այն խնդիրների մասին, որոնք առաջացնում են հոգեւոր ծառայության ընթացքում՝ բարեգործություն կատարելիս, շինարարական ծրագրերի խոչընդոտում, բարեպաշտական արարողությունների (մոմի արտադրություն) խնդիրների հարուցում եւ այլն։ Հուսանք՝ ՔՊ-ի նախընտրական հակաեկեղեցական ծրագիրը չի ընդունվի ԿԸՀ-ի կողմից, թեեւ այն էլ է պատկանում ՔՊ-ին։

ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ-Ը ՀԵՉ ԷԼ ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ՉԷ

Եվ ահա այս իրավիճակում շատ նման է, որ Նիկոլ Փաշինյանն ունի պահուստային պլան Բ, օրինակ, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության դեմքով: Այս նորաթուխ քաղաքական ուժը, որն իրեն դիրքավորել է ոչմեկական ու պատրաստվում է մասնակցել ընտրությունների, տակտիկական նշանակություն կարող է ունենալ՝ ընտրազանգվածի մոտ շփոթ առաջացնելով:

Ընտրազանգվածը քվեաթերթիկում տեսնելով «Բոլորին դեմ եմ», կարող է էլ չխորանալ, որ սա կուսակցություն է եւ հոգնած ու զզված բոլորից` ձայն տա հենց նրանց: Մինչդեռ այս կուսակցության նախընտրական ցուցակում են հայտնվել ամենաթունդ արեւմտամետները, այդ թվում՝ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Նժար» կուսակցության նախագահ Նինա Կարապետյանցը եւ այլ դեմքեր: Եվ չի բացառվում, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը հենց նրանց օգնությամբ փորձի վերարտադրվել: Չէ որ Երեւանի ավագանու ընտրություններում էլ նույն ոճով կոալիցա կազմեցին Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ: Երկրորդ անգամ Արամ Զավենիչին էլ ոչ ոք չի հավատա, եւ ահա օգնության է գալիս «Բոլորին դեմ եմ»-ը, որը բոլորովին էլ բոլորին դեմ չէ:

Ի դեպ, գոնե մինչեւ այս պահն ակնհայտ է, որ նախընտրական շեմը հաղթահարող քաղաքական ուժերը կարող են լինել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի առաջնորդած դաշինքը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ու ԴՕԿ դաշինքը: Այս ուժերը կմիավորվե՞ն հունիսի 7-ից հետո՝ փոխելով իշխանությունը, թե՞ Նիկոլ Փաշինյանը կգտնի արեւմտամետ ուժերի շարքում վստահելի գործընկեր, ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված