Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը բանակցում է իտալական թոփ ակումբի հետ. Չելցով

Սպորտ

 

​Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Չելցովը Okko-ի եթերում հայտնել է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիայի թոփ-5 ակումբներից մեկը:

«Նա հիմա հիանալի տարիքում է. հունիսին կդառնա 26 տարեկան: Դա բավականին հասուն տարիք է նոր առաջնություն տեղափոխվելու համար: Այժմ հարցն այն է, թե արդյոք «Կրասնոդարը» պատրաստ կլինի բաց թողնել նրան: Ես լսել եմ, որ անհրաժեշտ գումարի դիմաց, ինչպես դա եղավ Սաֆոնովի դեպքում, նա կհեռանա ակումբից:

Տեղեկություններ ունեմ, որ Իտալիայում արդեն իսկ սերտ բանակցությունների մեջ են կոնկրետ ակումբի հետ։ Լավ թիմ է, որն այս պահին ընթանում է առաջատար հնգյակում»,- նշել է Չելցովը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ