Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

ՌԴ-ում վերսկսել են Վլադիկավկազի բնակչի մահվան՝ «Ջերմուկին» վերագրվող գործի քննությունը

Քրեական

Ռուսաստանում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո 65-ամյա ռուս գործարար Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, որը կասեցվել էր 2025-ին, Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի վարչությունից։ Նշվում է, որ քննությունը վերսկսվել է 2026 թվականի մարտին՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով, որոնց մասին մանրամասներ չեն հայտնել։ 2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկի» մի քանի խմբաքանակի վաճառքը՝ գործարարի մահվան հաղորդումից հետո։ ՌԴ-ում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան բացառել էր «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը։ ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել: 2025-ի հունվարին «Կոմերսանտը» գրել էր, որ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին՝ ՍԱՏՄ-ի փաստաթղթերով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ