Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը

2026 թ.-ի ապրիլի 3-ից կառավարությունը ուժը կոցրած ճանաչեց ամուսնության գրանցման մասին իր որոշումը

Որպես կանոն ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում։
Շատերը չգիտեն, որ 2012 թվականից գործում էր որոշում, որը թույլ էր տալիս որոշակի դեպքերում ամուսնություն գրանցել ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս՝ տանը, հիվանդանոցում, բանտում կամ այլ վայրում։
 
Սակայն, ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշումը, որը կարգավորում էր ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցումը։
 
Ի՞նչ էր թույլ տալիս 2012թ. որոշումը
 
2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշմամբ ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող էր կատարվել ամուսնության պետական գրանցումը հետևյալ դեպքերում՝
1. Ծանր հիվանդության դեպքում. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չէին կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության պատճառով, ամուսնությունը կարող էր գրանցվել տանը կամ բժշկական հաստատությունում։
2. Կալանավորված կամ ազատազրկված անձանց համար. Եթե ամուսնացող անձանցից մեկը կալանավորված էր կամ պատիժ էր կրում ազատազրկման վայրում, ամուսնությունը կարող էր գրանցվել համապատասխան վայրում։
3. Ամուսնացողների ցանկությամբ՝ վճար կատարելու դեպքում. Եթե ամուսնացող անձինք ցանկանում էին, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս (օրինակ՝ ռեստորանում, հյուրանոցում, բնության գրկում), և միևնույն ժամանակ բացակայում էին ծանր հիվանդության կամ կալանքի հանգամանքները, նրանք կարող էին օրենսդրությամբ նախատեսված գումար վճարել և ամուսնություն գրանցել ցանկացած վայրում։
 
Ի՞նչ է փոխվել 2026թ. ապրիլի 3-ից
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշման համաձայն՝ Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1283-Ն որոշումը։
 
Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը (2026 թվականի ապրիլի 2) հաջորդող օրվանից՝ ապրիլի 3-ից։
 
2026 թվականի ապրիլի երեքին ՀՀ արդարադատության նախարարի N 166 Ն հրամանով սահմանվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու  դեպքերը և կարգը, ըստ որի տարածքից դուրս ամուսնության գրանցում կարող են կատարվել հետևյալ դեպքերում.
 
ա/ ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում,
բ/ Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում։
 
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու  դեպքերին և կարգին կարող եք ծանոթանալ այստեղ – տեղեկացնում է Իրավաբան.net-ը։
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net–ը մասնագիտական առցանց մեդիա։
 
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։
 
Իրավաբան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված