Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Դեն Բիլզերյանն առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի թեկնածու

Մշակութային

Հայազգի պոկերի խաղացող և սոցիալական մեդիայի հայտնի դեմք Դեն Բիլզերյանը հայտարարել է, որ առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի թեկնածու՝ Ֆլորիդայի 6-րդ ընտրատարածքում Հանրապետական կուսակցության ցուցակով:

45-ամյա Բիլզերյանը, որը հայտնի է իր շքեղ կենսակերպով և առցանց մեծ լսարանով, ըստ միջազգային լրատվամիջոցների, վերջին շրջանում փորձում է իր հանրային կերպարը տեղափոխել քաղաքական դաշտ։ Նա հայտարարել է, որ քաղաքականություն մուտք գործելու իր հիմնական նպատակը «երկրին օգնելն» է՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են «անկախ մտածողությամբ մարդիկ», որոնք կկարողանան բարեփոխել համակարգը։

Իր նախընտրական ուղերձներում Բիլզերյանը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ, մասնավորապես՝ Իրանի շուրջ վարած քաղաքականությունը՝ այն բնութագրելով որպես «լուրջ սխալներով լի»։ Նա նաև քննադատել է գործող կոնգրեսական Ռենդի Ֆայնին՝ վերջինիս արտահայտած իսրայելամետ դիրքորոշման համար։

Բիլզերյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ը պետք է վերանայի իր մոտեցումները Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, դադարեցնի Իսրայելին տրամադրվող աջակցությունը՝ պնդելով, որ նման քաղաքականությունը կարող է ԱՄՆ-ին ներգրավել նոր հակամարտությունների մեջ։

Միևնույն ժամանակ, միջազգային վերլուծաբանները նշում են, որ Բիլզերյանի թեկնածությունը դեռ պետք է անցնի նախնական ընտրական գործընթացներ, և նրա քաղաքական փորձի բացակայությունը կարող է դառնալ առանցքային գործոն ընտրապայքարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ