Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Չվճարողները, միեւնույնն է, չեն վճարելու, պարզապես կոնֆլիկտ է առաջանալու եւ ավելի մեծ աղմուկ. Աբգարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործավարական նիստում «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանից պահանջել է վերահսկել վարորդներին, որպեսզի անմիջական մասնակցություն ունենան տրանսպորտի տոմսի գումարի հավաքագրման պրոցեսներին, ինչպես նաեւ պահանջել՝ ավտոբուսների ֆինանսականը բերել ու զեկուցել հաջորդ շաբաթ կայանալիք նիստի ընթացքում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

— Ավինյանի կողմից տրված հրահանգն ապօրինի է, որովհետեւ վարորդի պարտականությունների մեջ չի մտնում զբաղվել գումարի հավաքագրումով: Ավելին, ՔՊ-ն դիմել էր ԱԺ-ին եւ տուգանք սահմանեցին, հսկիչների հաստիքներ ավելացրեցին, սարքավորումներ գնեցին եւ այլն, դա էլ չաշխատեց: Այդ դպքում ինչի՞ համար էր այդ ամենն արվել համայնքային միջոցներով, եթե, միեւնույնն է, իրենց հույսը վարորդն է: Հսկիչների թիվը չի կարող լինել համարժեք բոլոր ավտոբուսների թվի հետ: Նաեւ այլ երկրներում, որտեղ կա էլեկտրոնային համակարգ եւ հսկողության մեխանիզմ, կարող է հսկիչի հանդիպել կամ չհանդիպել: Այսինքն, այնպես չէ, որ հսկիչին ամեն օր մարդիկ կհանդիպեն: Դրա համար էլ քաղաքապետարանը տեսնելով, որ իրենց ուզած թիվը չեն կարողանում հավաքգրել, որոշում են նաեւ վարորդների ուսերին թողնել այդ խնդիրը:
Կարծում եմ՝ եւս մեկ անգամ տապալվելու են, որովհետեւ սա անիմաստ է ՝ չվճարողները, միեւնույնն է, չեն վճարելու, պարզապես, կոնֆլիկտ է առաջանալու եւ ավելի մեծ աղմուկ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ