Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ալեն Սիմոնյանը բամբասում է. Հակոբ Կարապետյան

Ներքաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներում կոշտ գրառմամբ է հանդես եկել՝ արձագանքելով «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հարցազրույցին: Անցնելով ավելի անձնական ու ծանր մեղադրանքների՝ վերջինս Մարությանին առաջարկել է խոսել սեփական անցյալի մութ էջերից: Սիմոնյանը Մարությանից հարցրել է, թե ինչու է վերջինս 10-15 հազար դոլարի պատճառով տուն խլել նորածին երեխա ունեցող եւ առողջական խնդիրներ ունեցող կնոջից եւ անվանել «լուսանցքում մնացած»:Այս գրառման վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է «Նոր ուժ» կուսակցություն անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, որտեղ Հայկ Մարությանին լուրջ մեղադրանքներ են ներկայացված:

— Ես առհասարակ բամբասանքները չեմ մեկնաբանում, իսկ իր ասածները, որեւէ փաստացի հիմք չունեցող բամբասանքներ են: Քաղաքականությունը դա խոհանոցային խոսակցություն չէ, այլ փաստերի վրա հիմնված գործողություն է: Օրինակ, երբ Հայկ Մարությանը քննադատում է Ալեն Սիմոնյանին իր պահվածքի համար, անում է բացառապես հանրային դաշտում փաստարկված եւ ամրագրված Սիմոնյանի գործողությունների հիման վրա:

Այն, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, նա երբեք չի էլ հերքել: Փաստ է, որ Սիմոնյանի համար պետական բյուջեից ահռելի գումարներով ձեռք է բերվել ծառայողական մեքենա: Եվ երբ մարդիկ քննադատում են այս գործողությունները, քննադատում են բացառապես Ալեն Սիմոնյանին որպես հանրային գործչին վերաբերող իրադարձություններն ու գործողությունները: Ալեն Սիմոնյանն այս իմաստով հետաքրքրում է մարդկանց, այդ թվում՝ Հայկ Մարությանին, բացառապես այն պատճառով, որ նա հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա, եւ նրա գործողությունները, վարքագիծն ու պահվածքը դրանք այս կամ այն կերպ ազդում են ՀՀ քաղաքացիների վրա:
Եթե Ալեն Սիմոնյանը բարձրագույն պաշտոն զբաղեցնելիս չլիներ, նրա անձը հետաքրքիր չէր լինի, ու երբ վերջինս դադարի բարձր պաշտոն զբաղեցնել, կդադարի նրա անձի շուրջ հետաքրքրությունը: Իմ մոտ տպավորություն է, որ պարոն Սիմոնյանը ինչ-որ անձնական նեղացվածություն ունի, որը, կարծում եմ, անտեղի զգացողություն է:
Իսկ ինչ վերաբերում է մնացած նեղացկոտ հայտարարություններին, իմ տպավորոությամբ, դա բացառապես բամբասանքներ են:

— Սակայն Ալեն Սիմոնյանը շատ լուրջ մեղադրանքով է հանդես եկել՝ առ այն, որ Մարությանը 10-15 հազար դոլարի պատճառով տուն է խլել նորածին երեխա ունեցող եւ առողջական խնդիրներ ունեցող կնոջից: Նման մեղադրանքը համարում եք զուտ բամբասա՞նք:

— Այո, ես դա համարում եմ բամբասանք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ