Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times Կիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)

Կուսակցությունը հավաբուն չի, որ հետն անուն չկապվի. Գեւորգ Պետրոսյան

Ներքաղաքական

Ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ խորհրդարանական իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Իշխանական պատգամավորների նախաձեռնած փոփոխությամբ՝ քաղաքական ուժերն այլեւս հնարավորություն չեն ունենա դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել: Իհարկե, նման օրենք եղել է վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կիրառվել, եւ հիմա այն կրկին մտնում է ուժի մեջ: «Իրավունք»-ն այս մասին զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։

«ԳՈՐԾՈՂ ԹԱՓԱՌԱԽՈՒՄԲԸ ԱՆԳԱՄ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԻՑ»

— Պարոն Պետրոսյան, Ընտրական օրենսգրքում անձնանունների հարցը կրկին փոփոխության ենթարկվեց, սակայն այն արդեն իսկ ունեցել էր հստակ ձեւակերպում՝ անձնանուններով դաշինքներ չստեղծել: Հիմա կցանկանանք հստակ հասկանալ, ի՞նչ է փոխվել օրենքի մեջ:

— Օրենքի հետ կապված հստակ հիշել չեմ կարող, թե այդ մասին օրենսդրական ամրագրում կատարվել է, թե՝ ոչ, բայց հասկանալի է, թե ինչ են անում: Ցանկանում են արգելել, որ կուսակցության հետ անվանում կապվի: Կուսակցությունը դա հավաբուն չէ, որ հետն անուն չկապվի: Դա քաղաքական միավոր է, կազմակերպություն է: Այսինքն՝ սրանք այնքան վախեցած են Սամվել Կարապետյանից, որ անգամ անունն են ցանկանում հանել տալ: Նրանց քայլերը տրամաբանական չեն, քանի որ երբ կուսակցությունը գրանցվում է, ունենում է նախագահ, որը ռեգիստրում գրանցվում է: Այսինքն՝ դա ոչ գաղտնի տեղեկատվություն է, ոչ էլ այլ բան: Հիմա ի՞նչն է պատճառը, որ չեն ցանկանում դա հրապարակել: Ստացվում է, որ այդ գործող թափառախումբը անգամ վախենում է մարդկանց անուններից:

— Որքանով հիշում ենք, նման փոփոխություն եղել է արդեն վաղուց, այնուհանդերձ, հիմա ի՞նչն են փոխել:

— Փոփոխությունը, որը եղել է ժամանակին, դադարել է գործել: Հիմա հստակեցրել են սրանք, որպեսզի անունների հետ անմիջական կապ չստեղծվի: Դա կլինի Կարապետյանի ղեկավարած, թե Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը: Բաց  չէ որ, կրկնում եմ՝ դա պետռեգիստրում գրանցված տվյալ է: Ասենք անվանմամբ, թե՝ չասենք, միեւնույնն է, այն հրապարակային տեղեկատվություն է:

Ախր հասկանում եք, այնպիսի անհեթեթությամբ են զբաղված, որը բացարձակապես կապ չունի անհրաժեշտության հետ, պարզապես, իրենք ամեն ինչ անում են, որ խճճեն իրավիճակը: Կողքից ով ինչ ասում է, Նիկոլ Փաշինը (զրուցակցի հատուկ ձեւակերպումն է, - հեղինակ) ընդունում է, թե էլ ինչ անեն, որպեզի վերարտադրվեն:

Ես կրկնում եմ՝ ո՛չ անձնապես ճանաչում եմ Կարապետյանին, ո՛չ մտերիմ եմ, բայց օբյեկտիվորեն ի՞նչ է դա փոխում, միեւնույնն է, բոլորն էլ գիտեն Կարապետյանի կուսակցություն: Սահմանադրության մեջ կա հստակ հոդված՝ 39-րդ, որտեղ ասվում է, որ անձինք ազատ են անել այն, ինչ արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հիմա եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կապվում է Սամվել Կարապետյանի անունը, դա ո՞ւմ իրավունքն է խախտում: Հիմա, որ ասում ենք «Բարգավաճ Հայատան», բնականաբար, առաջին բառը գալիս է Գագիկ Ծառուկյան: Այն ժամանակ էլ «Ծառուկյան Դաշինքի» հետ կապված հարցեր եղան: Այսինքն, ամեն բան այնքան պարզ է, դա ի՞նչ մի օրենքով կարգավորելու հարց է:

«ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

— Նախընտրական քարոզարշավը դե ֆակտո մեկնարկել է, բոլորն էլ ակտիվ դրա մեջ են: Առաջ նման բան չէինք նկատում, որ թույլատրվեր՝ ընտրություններից մեկ ամիս առաջ քարոզարշավ անցկացնել՝ այն էլ այս տեմպերով: Ստացվում է օրենքը երբեք չի արգելել քարոզարշավ անցկացնել անգամ 5-6 ամիս առաջ: Այդ դեպքում, ինչո՞ւ առաջ նման բան չենք տեսել:

— Տեսեք, Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը, աննորմալ դրույթ ունի՝ այն է, որ քարոզարշավի համար սահմանված ժամանակահատվածը չի արգելում դրանից դուրս քարոզարշավ անցկացնել: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ եք ժամանակահատված սահմանել: Գրեիք, որ քարոզարշավը կարող է սկսվել տվյալ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հաջորդ օրը: Դա աննորմալ դրույթ է, բայց, միեւնույն ժամանակ, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ասվում է, որ պետք է ապահովվի ընտրական գործընթացի մասնակիցների հավասար հնարավորություն: Իսկ այսօր մենք ակնհայտ տեսնում ենք, որ այդ հավասար հնարավորության մասով, օրենքի դրույթը կատարված չէ, քանի որ Նիկոլ Փաշինը, ում տեսնում է իրեն պոտենցիալ հակառակորդ, նրանց ենթարկում է անազատության: Նա ազատության մեջ «վխտում» է, այստեղ-այնտեղ ավտոբուսների մեջ պեռաշկի ուտելով, մարդկանց հետ հանդիպելով, իբրեւ թե շուկայում առեւտուր անելով, իսկ մյուս մարդիկ անազատության մեջ են: Քանի որ նա իրավաբանության տեսնակյունից անգրագետ է ու չի հասկանում, այս հանգամանքը հիմք է հանդիսանալու ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, քանի որ քարոզարշավը չի անցնում հավասար մթնոլորտում: Սա պետք է նկատի ունենալ եւ բազում անգամներ բարձրաձայնել, որ ընտրական գործընթացի մասնակիցները հավասար հնարավորություն չունեն իրենց դիրքորոշումները ներկայացնելու, կարծիք հայտնելու, հանդիպումներ կազմակերպելու ընտրողի հետ: Սա է իրականությունը:

— Այս իրավիճակը վերլուծելով կարո՞ղ ենք կանխատեսել, որ, այնուամենայինիվ, Փաշինյանը եւ ՔՊ-ն կվերընտրվեն:

— Իրականում, դրա հավանականությունը մեծ է, որ նրանք կվերարտադրվեն: Սակայն, պետք է ասմ, որ դրա մեղավորը ընդդիմությունն է: Բազմաթիվ առիթներով խոսել եմ այն մասին, որ ընդդիմությունը պետք է միավորվի: Իրավագիտության մեջ գոյություն ունի գերակա շահ հասկացություն: Հիմա գերակա շահը այս իշխանությունից ազատվելն է: Հետեւաբար, պետք է լինել մեծահոգի, զերծ մնալ անձնական այդ ամբիցիաներից: Անգամ եթե ինչ-որ ուժերի մեջ կան հակասություններ՝ մոռանալ դրանք, գնալ գերակա շահը լուծել: Պետք է միավորվել, սրան հեռացնել իշխանությունից եւ հետո իրենք թող պարզեն իրենց հարաբերությունները:

Ցավոք, այսօր ամեն մեկը ցանկանում է հեգեմոնի դերը ստանձնել՝ առաջատարը հռչակվել, դրա համար էլ այսօր միավորում չկա: Եթե արդար ընտրություններ լինեն եւ չկեղծվի, լցոնումներ չարվեն եւ այլն, ինքն իրենով 50 տոկոս չի կարող ապահովվել, այդ թվում եւ Նիկոլ Փաշինի ղեկավարած կուսակցություն կոչված քաղաքական կլուբը: Հետեւաբար, միավորվելն անհրաժեշտություն է: Այսօր սուր քննադատություններ են հնչում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց շուրջ, եւ այս պայմաններում շահող է դուրս գալիս Փաշինը: Այ երբ կլինի իրական ընդդիմության համախմբում, ամեն ինչ լավ կլինի: Տեսեք, այսօր նոր ուժեր են ի հայտ գալիս՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ եւ այլն, նրանք բոլորն էլ ընդդիմություն են ներկայանում: Բնական է, որ քաղաքական ուժն ի հայտ է գալիս, ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, որովհետեւ նա իշխանության մեջ ներգրավված չէ: Հիմա նրանք եթե չհամախմբվեն, այո՛, կհաղթի Նիկոլը:

Թող ոչ ոք չմտածի, թե ես անձնական շահ ունեմ այս ամենի մեջ, բոլորովին: Այստեղ տրամաբանությունն է գործում՝ միայն համախմբումը մեզ կհանի այս իրավիճակից ու արդեն Նիկոլ Փաշինը չի կարող այդքան կեղծել: Սակայն երբ ամեն մեկը գնում ասում է, որ ինքն է առաջատարը, թող իր հետեւից գնան, այստեղ իրար մեջ սկսվում է հակասություն, ատելություն, որից օգտվում է Նիկոլը: Հասարակ տրամաբանություն է, որը հասկանալու համար պետք չէ գիտությունների թեկնածու լինել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված