Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Այստեղով Նիկոլն է անցել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ТРЕТИЙ ЛИШНИЙ

(ՀՐԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ Ե՛Վ ԱՄԵՐԻԿԱՅԻ, Ե՛Վ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ռազմական փորձագետների` Ամերիկայի եւ Իրանի պատերազմում երկուսն էլ հաղթել են, պարտվել է Իսրայելը։

 **

ԺԱՄԿԵՏԱՆՑ Ա

Ըստ քաղտեխնոլոգների` Անդրանիկ Քոչարյանի` ՔՊ-ի ցուցակում 64-րդ տեղում հայտնվելը վկայում է այն մասին, որ Նիկոլը նրան օգտագործել է ըստ նշանակության եւ պատրաստվում է դեն նետել։

**

ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Նիկոլը  ուսումնասիրելով իրենց նախընտրական ցուցակի քվեարկության արդյունքում Ալեն Սիմոնյանի գրաված 14-րդ հորիզոնականը, նրան որոշել է նշանակել հաջորդ ԱԺ-ում ամենաշատը Ռուբեն Ռուբինյան։

**

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Ըստ կինոլոգների` բացառվում է, որ Նիկոլի հայաթում վնգստացող «դվառնյաշկից» բարձրակարգ լակոտ ծնվեր։

 **

ՎԱՅ ՔՈ, ԿԱՏԱՂԱԾ

(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՆՐԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների`վոինը «Պրիվետ Ռոբ» -ից կամաց- կամաց տեղավորվում է Ռոբին Հուդի կաշվի մեջ ։

**

ԱՅՍՏԵՂՈՎ ՆԻԿՈԼՆ Է ԱՆՑԵԼ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՏՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՐՁԱԿԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատմաբանների` ռուսների կողմից Բջնի գյուղը 1829-ը  թվականից հայերով վերաբնակեցնելուց հետո Նիկոլը առաջինն ա լինելու, որ այնտեղ տուն է քանդելու, մինչ այդ միայն կառուցել են:

**

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

(ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԸՀ-ից հայտնում են, որ Հայաստան անունը դաշինքներից հանելուց հետո`<<Ուժեղ Հայաստան>> դաշինքը կանվանափոխվի՝ Ուժեղ Սամվել` մեր ձեւով:

**

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՀԱՄԱՐՅԱ ՄԻՄԻՆՈ

(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ  ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ ՄԱՐԴՈՒ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Այդ Տիգրան Աբրահամյանը ես չեմ, ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ