Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայտերի վերջնաժամկետը մոտենում է․ ինչ պատկեր է ձեւավորվում ընտրություններից առաջ

Ներքաղաքական

Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են դիմել եւ գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել մինչեւ ապրիլի 23-ը։ Ըստ էության, մնացել է մոտ 10 օր, երբ վերջնականապես հայտնի կդառնա, թե որ քաղաքական ուժերն ու ինչ ձեւաչափով կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Այս պահին արդեն հայտնի է եւ անցկացված համագումարներով, նախընտրական ցուցակների հրապարակմամբ վերահաստատված, որ ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Առաջարկ Հայաստանին» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, Ռեֆորմիստների կուսակցությունը, որի առաջին համարն է Վաղարշակ Հարությունյանը:

Սակայն, վերոնշյալը դեռ ամբողջովին չի արտացոլում նախընտրական պատկերը, մինչեւ ապրիլի 23-ը անակնկալների պակաս չի լինի: Շուրջ 27 կուսակցություն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին՝ լինի առանձին, թե դաշինքով:

Նրանցից որոշներն արդեն իսկ համագումար անցկացրել են, իսկ առաջիկա օրերին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ապրիլի 17-ին տեղի կունենա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը:

Ապրիլի 18-ին համագումար կանցկացնի Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցությունը (նախագահ՝ Պարույր Հայրիկյան), նույն օրը տեղի կունենա նաեւ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության (առաջնորդ՝ Վարդան Ղուկասյան), Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) (նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան), «Լուսավոր Հայաստան»-ի (նախագահ՝ Էդմոն Մարուքյան), Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության (Արմենակ Դովլաթյան) եւ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության համագումարները։

Ապրիլի 19-ին տեղի կունենա «Ապրելու Երկիր» կուսակցության (նախագահ՝ Մանե Թանդիլյան) համագումարը, ինչպես նաեւ «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության (ՄԱՍԿ) (նախագահ՝ Հովիկ Աղազարյան), Քրիստոնեա-ժողովրդավարական («ՔԺԿ») կուսակցության (նախագահ՝ Լեւոն Շիրինյան) եւ «Համահայկական ճակատ»-ի (առաջնորդ՝ Արշակ Կարապետյան) համագումարները:

Իսկ ապրիլի 20-ին նախատեսված է Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցության (նախագահ՝ Հայկ Բաբուխանյան), «Արժանապատիվ ուղի» կուսակցության (նախագահ՝ Հովհաննես Մարգարյան) եւ «Հանրապետություն» կուսակցության (նախագահ՝ Արամ Զ. Սարգսյան) համագումարները:

Ապրիլի 21-ին համագումարներ կանցկացնեն փաստացի Նարեկ Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի մեջ ներառված են «Միավորված հայեր», «Նոր դարաշրջան» եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները: Նույն օրը համագումար են կազմակերպել Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը (ՀԺՈՂԿԿ) (նախագահ՝ Արթուր Ֆարմանյան) եւ «Ազգային առաջընթաց»-ը (նախագահ՝ Հայկ Գրիգորյան):

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության (նախագահ՝ Սամվել Կարապետյան, չշփոթել հայտնի գործարարի հետ) համագումարը տեղի կունենա ապրիլի 22-ին: Նույն օրը տեղի կունենա «Շանթ դաշինք»-ի (նախագահ՝ Շահեն Շանթի Հարությունյան) համագումարը եւ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի համագումարը (Ժիրայր Սեֆիլյան):

Ապրիլի 23-ին տեղի կունենա «Արժանապատիվ ապագա» կուսակցության համագումարը (նախագահ` Լյուդմիլա Հարությունյան)։ Իսկ ապրիլի 24-ին անցկացվելու է «Երկիր Ծիրանի» կուսակցության համագումարը (նախագահ՝ Զարուհի Փոստանջյան):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված