Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում

Թեհրանում կարծում են, որ կարողանում են սեպ խրել Թրամփի եւ Նեթանյահույի մեջ

Միջազգային

Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում կայանալիք բանակցությունների մեկնարկը հետաձգվել է մինչև վաղը առավոտ։

Պակիստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման բոլոր նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, սակայն բանակցությունների մեկնարկը պաշտոնապես հետաձգվել է։

Պատճառը Իրանի վերջնագիրն է Լիբանանում Իսրայելի հարձակումների հետ կապված: Մի շարք տեղյակ աղբյուրներ ակնարկում են, որ թեեւ Թրամփը փորձում է Իրանի ուղղությամբ «ծանթ ու կրակ» արձակել, սակայն իրականում կատաղած է Նեթանյահույի վրա: Այն կարգի, որ, համաձայն նաեւ ամերիկյան աղբյուրների, պատրաստվում է աջակցել իսրայելական ընդդիմությանը արդեն բոլոր սահմաններն անցած Նեթանյահույից ազատվելու համար: Ըստ այդմ, պատահական չէ իսրայելյան ընդդիմության ծայրահեղ կոշտ քննադատությունը, որը սկսվել է Նեթանյահույի հասցեին:

Ամեն դեպքում, ըստ նույն աղբյուրների, Վաշինգտոնը ներկայումս ծայրահեղ ծանր բանակցությունների մեջ է Իսրայելի հետ` պահանջելով դադարեցնել Լիբանանում հարձակումները եւ չխանգարել Իրանի հետ բանակցություններին:

Իսկ Թեհրանում միայն «քթների տակ» ժպտում են, հասկանալով, որ կարողանում են սեպ խրել Թրամփի եւ Նեթանյահույի մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ