ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան

«ԹՇՆԱՄՈՒՆ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ԱՆՄԱՀԱՑԵԼ ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՄԻԱՍՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Հասարակություն

 Ապրիլի 8-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՄԻԱՍՆԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 37 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Հերոսի մայրը տիկին ԶԻՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

«Միասնիկս ծնվել է 1989 թվականին, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Հացաշեն գյուղում։ 1997֊ին, ընտանիքով վերաբնակեցվել ենք Արցախի Մարտունի քաղաքում։ Սովորել է բարձր առաջադիմությամբ, օրինակելի և կարգապահ աշակերտ էր։ Շատ ընկերասեր էր, չէր սիրում ուրիշների մասին վատ խոսել։ Ամեն ինչում ազնիվ էր ու շատ արդար։ 2007֊ին զորակոչվել է Հայոց բանակ ծառայության։ Ծառայել է Մարտակերտի զորամասում։ 2009֊ին, ծառայությունը բարեհաջող ավարտելուց հետո, անցել է պայմանագրային զինծառայության։ 2011֊ին, հանգամանքների բերումով ծառայությունից դուրս է եկել ու մեկնել արտերկիր։ 2018֊ին վերադարձել է հայրենի Արցախ և պայմանագրային զինծառայության անցել Ջրականի զորամասում։ 2020֊ի սեպտեմբերի 27֊ին սկսված դաժան պատերազմի առաջին իսկ օրվանից, երրորդ հրաձգային գումարտակի կազմով մասնակցել է մարտական գործողությունների Արցախի Հարավային և հարավարևելյան ուղղությամբ։ 2020֊ի հոկտեմբերի 1֊ին, Ջրականի պաշտպանության տեղամասում, Արաքսի հովտում 14 սահմանապահ ուղեկալի շրջանում ծավալված թեժ մարտերի ժամանակ։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց կապավոր։ Եղել է խիզախ, կարողացել է բազմիցս անակնկալի բերել թշնամու վարձկան խմբերին, հանկարծակիորեն հայտնվելով նրանց առաջխաղացման ուղիների վրա, պատճառելով կորուստներ։ Թանկագին որդուս կարգախոսն էր.

«ԿԱՄ ՄԱՀ ԿԱՄ ՓՐԿԵՔ ՀԱՅՐԵՆԻՔՍ»...6 տարի առանց քեզ, իմ թանկ բալես, երբեք չեմ կարող համակերպվել այս դառը իրականության հետ»։ Եֆրեյտոր Միասնիկ Սիմոնյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր զինվորական երդմանը։ Հուղարկավորվել է 2020֊ի հոկտեմբերի 13֊ին, Մեծամոր քաղաքի զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված