Իրանը փորձարկել է իր միջուկային զենքը. Մեդվեդեւ
ՄիջազգայինԳրառումը, որը կատարել է Դմիտրի Մեդվեդեւը, նորից «միջուկային զենք» ոճի մեջ է: Բայց այս մեկը լրջագույն մտորումների տեղիք է տալիս` հուշելով աշծարհում ի հայտ եկած կարւորագույն գլոբալ փոփոխության մասին:
«Անհասկանալի է, թե ինչպես կզարգանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարը։ Բայց մեկ բան հաստատ է. Իրանը փորձարկել է իր միջուկային զենքը։ Այն կոչվում է Հորմուզի նեղուց։ Դրա ներուժը անսպառ է»,- ասում է Մեդվեդևը։
Թերեւս, Մեդվեդեւը մի փոքր սխալվում է. Հորմուզի նեղուցն ավելի լուրջ զենք է, քան միջուկայինը: Շատ պարզ պատճառով. միջուկային տերությունները խուսափում են իրենց միջուկային զենքն օգտագործելուց` հասկանալով, որ համարժեք պատասխանի հավանականությունը շատ մեծ է: Իրանը կարող է իր «միջուկային զենքը» օգտագործել առանց որեւէ նման մտավախության: Ավելին, հակառակորդները հասկանում են, որ Իրանը կարող է այդ զենքն օգտագործել, եւ դրա դեմ պատասխան այս պահին պարզապես չունեն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk