Հունիսի 7-ը խաչ կքաշի «թավշյա» ռեժիմի կործանարար կառավարման վրա
ՎերլուծությունՄարտի առաջին օրերին հայկական լրատվական դաշտում հայտնվեցին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)* պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնց համաձայն Հայաստանի կառավարության ղեկավարի նկատմամբ վստահության մակարդակն այնքան ցածր է, որ թույլ չի տալիս ներկայիս իշխանությանը սեփական օրինական վերարտադրության հույս ունենալ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում։
Ինչպես գրում է “Politik.am” կայքը, հարցման տվյալները զարմացրին նույնիսկ պատվիրատուներին՝ բացահայտելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության աղետալի անկումը։ Չնայած ակտիվ քարոզչությանը՝ նրա վարկանիշը չբարձրացավ և մնում է աղետալիորեն ցածր, իսկ հակավարկանիշը դարձել է բացարձակ։ Նման բացասական արդյունքները, որոնք կասկածի տակ են դնում «արևմտամետ կողմնորոշման» վեկտորի օրինականությունը, չափազանց անցանկալի են ամերիկյան կողմի համար, հատկապես ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի վերջերս տարածաշրջան կատարած այցի և ներդրումների նոր չափաբաժնի խոստումների համատեքստում։ «Վերևներում» որոշում կայացվեց «սրբագրել» զեկույցը, և կարճ ժամանակ անց այն հրապարակեցին նոր խմբագրությամբ՝ արհեստականորեն ուռճացված թվերով, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իբր թե կստանա 24 %, «Հզոր Հայաստանը»՝ 11 %, «Հայաստան» դաշինքը և ՀՅԴ-ն՝ 3 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3 %։ «Եթե ամերիկյան “IRI”* ընկերությունը հարցում անցկացներ միայն այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը եգիպտացորեն ու կարկանդակներ էր ուտում, ապա ՔՊ-ն իսկապես կարող էր ստանալ 24 %»,– սոցցանցերի իր էջում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։– «Սպասում ենք «հեղինակավոր» թուրքական “MetropolAraştırma” ընկերության անցկացրած հարցման արդյունքներին, որտեղ Փաշինյանի վարկանիշը կարող է հասնել 124 տոկոսի»։
Փորձագետների հանրությունը կարծում է, որ այս բոլոր մանիպուլյացիաները արվում են մի նպատակով՝ բնակչության մեջ սերմանել հուսահատության զգացում: Իսկ «Միևնույն է, կհաղթի» թեզիսը ուղղված է նրան, որ զանգվածային անտարբերություն առաջանա, և քաղաքացիները չմասնակցեն ընտրություններին, ինչը թույլ կտա իշխանությանը պահպանել իր դիրքերը նույնիսկ նվազագույն աջակցության պայմաններում: Ցավոք, «Միևնույն է, կհաղթի» կարծիքն իսկապես ունի հայ հասարակության մի մասը, ինչը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ 2021 թվականի հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին կեղծված արդյունքների նկատմամբ հիասթափությամբ:
Սակայն, ներկայիս իշխանությունները նույնպես ունեն իրենց վախերը։ Այսօր նրանց հետապնդում է «Գյումրի 2»-ի ուրվականը, որի կրկնությունից վախը առաջիկա ընտրություններում «թավիշը» այլևս չի թաքցնում։ Չէ՞ որ նույնիսկ ՔՊ կուսակցության նկարած նոր թվերը, միևնույն է, երկու անգամ ավելի քիչ են, քան նախորդ ընտրություններին, ինչն արդեն իսկ խոսում է վարչապետի նկատմամբ վստահության անկման մասին։ Ակնհայտ է, որ իր արևմտյան գործընկերներից բոլոր իրավիճակների համար երաշխիքներ ապահովելով՝ նա ինչ-որ բան ավելին գիտի։ «Բայց սա վատ հաշվարկված մոտեցում է, քանի որ այսօրվա ընդդիմությունը ներկայացնում են բավականաչափ լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ աշխատի նման պարզունակ «հնարքը»»,– կարծում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ այս մարտավարությունը հնացել է և արագորեն կորցնում է իր արդիականությունը հասարակական տրամադրությունների առաջ։
Այն, որ հասարակության մեջ աճում է դժգոհությունը ներկայիս իշխանության նկատմամբ, կարելի է հասկանալ Հայաստանի քաղաքների փողոցներում անցկացվող անկանխակալ հարցումներից: Ընդամենը մի երկու տարի առաջ նման տեսանյութերի տակ, ինչպես սատանան ծխախոտատուփուից, անմիջապես դուրս էին թռչում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյքերի ֆաբրիկայի հարյուրավոր չար տրոլներ՝ ստեղծելով «թավշյա» ընտրազանգվածի մեծաքանակության պատրանք: Սակայն այսօր պատկերը կտրուկ փոխվել է, իսկ մեկնաբանությունները իրավիճակին լիովին համապատասխան բնույթ են կրում՝ ոչ միայն վիրտուալ աշխարհում, այլև իրականում:
Այսպես, փետրվարի վերջին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Փաշինյանն ու նրա ընկերախումբը կազմակերպեցին ակտիվ շրջագայություններ Հայաստանի մարզերում՝ տեղի բնակիչների հետ շփվելու և նրանց իրենց աննախադեպ նվաճումների մասին պատմելու համար: Սակայն ժողովրդին Նիկոլի հայտնությանը քշված-բերված սակավաթիվ ընտրազանգվածը այս անգամ ախ չարեց և ընդհանուր առմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց նրա անձի նկատմամբ: Մասնավորապես, Արտաշատում հենց սկզբից ինչ-որ բան այնպես չընթացավ: Սկզբում վարչապետը վիճաբանեց մի տարեց կնոջ հետ, իսկ հետո բանջարեղենի փոքրիկ խանութի սեփականատերեր Հովհաննես Խալաթյանն ու Անդրանիկ Գալստյանը թույլ չտվեցին նրան մտնել ներս՝ կոպտորեն ասելով. «Դո՛ւրս, դո՛ւրս, դո՛ւրս, դո՛ւրս, չէ՛, չէ՛»: Վաճառողների արարքը պահանջում է ոչ միայն քաղաքացիական քաջություն, այլև խիզախություն, քանի որ Փաշինյանը վերջին ժամանակներս սովորություն ունի շրջել բազմաքանակ զինված թիկնազորրի և նույնիսկ դիպուկահարների ուղեկցությամբ: Եվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նրա դատաստանն էլ սովորաբար կարճ է լինում. պետական հեղաշրջման մասին հոդված (և նույնիսկ հեղաշրջում կատարեու մասին ենթադրյալ մտքեր) կամ մասնավոր սեփականության բռնագրավում՝ անկախ բիզնեսի ծավալից: Արտաշատցիների խոսքով՝ հենց հաջորդ օրը ապստամբի խանութ են այցելել տասնութ անձ ԱԱԾ-ից, դատախազությունից, հարկային և հրդեհային տեսչություններից, սանիտարահամաճարակային կայանից, թմրանյութերի վերահսկողությունից և նույնիսկ կենդանիների պաշտպանության կազմակերպությունից։ Արտաշատում միջադեպի առիթով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ. «Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։ Թող այդ արժանապատիվ մարդը վստահ լինի, որ եթե իր նկատմամբ ապօրինություններ կատարվեն, ապա նա, հաստատ մենակ ու անպաշտպան չի մնա։ Թե՛ ես, թե՛ իմ շատ ընկերներ, թե՛, վստահ եմ, շատ ու շատ այլ փաստաբաններ պատրաստ կլինենք օգնել»։ Սակայն ընտրությունների նախաշեմին Փաշինյանը, ըստ երևույթին, չի համարձակվել վրդովել իր ընտրազանգվածի մնացորդներին և խաղացել է «լավ ոստիկանի» դերը։
Ի դեպ, Նիկոլ Վովաևիչի շփումները պոտենցիալ ընտրազանգվածի հետ անհաջող անցան նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դիլիջանում, Արթիկում, Աշտարակում, որտեղ տեղի բնակիչները անհարմար հարցեր են տվել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ հալածանքների, Արցախի հանձնման և Հայաստանի ճակատագրի մասին: Ինչպես երևում է տեսանյութից, Փաշինյանը պարզապես կորցրել է ինքնատիրապետումը այս հարցերի հնչելու ժամանակ և, որպես կառուցողական երկխոսություն վարելու անկարող մեկը, անօգնական շտապել է դեպի ծառայողական ավտոբուսը: Իշխանությունների պնդումները իրենց բարձր վարկանիշի մասին մեկնաբանել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ բերելով մի քանի օրինակ. «Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցածր վարկանիշը ես տեսա մի քանի օր առաջ Իջևանում, երբ Փաշինյանը բարձրացավ ավտոբուս՝ իր համագյուղացիներին ողջունելու համար: Բայց նրանք չուզեցին նույնիսկ բարևել նրան: Այդ նույն վարկանիշը տեսա Նոյեմբերյանում, երբ կաբինետի ղեկավարը քաղաքի կենտրոնում էր, բայց տեղի բնակիչները հետաքրքրություն չցուցաբերեցին և չմոտեցան նրան»:
Երբ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Պարգև Զեյնալյանը հրաժարվեց սեղմել վարչապետի ձեռքը՝ ասելով, որ նա սպասի Աստծո դատաստանին և խորհուրդ տվեց լքել եկեղեցին, հոգևորականի հասցեին սկսեցին հնչել անանուն սպառնալիքներ, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի։ Խոսքի ազատության և հոգևորականի անձեռնմխելիության մասին խոստացած սահմանադրական երաշխիքները կառավարության ղեկավարը չապահովեց։ Այդ պատճառով եկեղեցու խիզախ քահանայի անվտանգությունը ստանձնեցին Սիսիանի «Աշոտ Երկաթ» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի որդիներն ու նրանց ընկերները։
Երկու տարի առաջ «Խուլիգանություն» հոդվածով բավական աղմկոտ քրեական գործ հարուցվեց երկրորդ կարգի հաշմանդամ, Երևանի 72-ամյա Ալբերտ Առուստամյանի նկատմամբ, որը իններորդ հարկի պատշգամբից խնձոր էր նետել վարչապետի վրա։ Արդյոք խնձորը կպե՞լ էր Փաշինյանին կամ նրա թիկնազորից որևէ մեկին՝ հայտնի չէ։ «Բայց, ինչպես պատմում են հարևանները, Փաշինյանն ու նրա թիկնապահները կարծել են, թե իրենց ուղղությամբ նռնակ են նետել և անմիջապես պառկել են գետնին»,–սոցցանցում գրել է Առուստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Շտապ կանչված արտակարգ ծառայությունները արագ բացահայտել են թոշակառուին, ձերբակալել և մեկ տարի շարունակ փորձում էին նրա վրա գործ «կարել», որը կարող էր «ահաբեկչի» համար լավագույն դեպքում հանգեցնել խոշոր տուգանքի, իսկ վատագույն դեպքում՝ մինչև երկու տարվա ազատազրկման։ Սակայն մեկ տարի անց դատարանը այնուամենայնիվ տարեց տղամարդուն արդարացնող վճիռ կայացրեց։ Ինչպես հարցազրույցներիցում մեկում նշել է Ռոման Երիցյանը, քրեական գործը հարուցվել է «խնձորով հրաձգության» պատճառով։ Սակայն իրավապահ մարմինները այլ կերպ կգործեին, եթե դա պատահեր սովորական քաղաքացու հետ։ Նա հիշեց 2023 թվականի միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքեց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Կարեն Մկրտչյանի վրա՝ խոսնակի հասցեին «դավաճան» բառից հետո։ Սակայն իրավապահ մարմինները որևէ մեղադրանք չառաջադրեցին «ուղտի» դեմ. կրկին գործեցին տեղական արդարադատության երկակի չափանիշները, որը անփառունակ կերպով անկում է ապրում։
Հետպատերազմյան տարիներին Փաշինյանը նաև նյարդային կերպով է արձագանքում քննադատությանը։ Նրան հատկապես խիստ է նյարդայնացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիպուկ նորաբանությունը՝ «կապիտուլյանտ», որը ամուր կպավ նրան, որն իր հովանավորների հրահանգով հանձնել և շարունակում է կտոր-կտոր թշնամուն հանձնել հայկական հողերը, հավատքը, պատմությունը, պետականությունը։ Ի դեպ, «կապիտուլյա՛նտ» բղավոցներով Փաշինյանին դիմավորում են ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում։ Իսկ բուն Հայաստանում այս բնութագրումը համարժեք է հեղաշրջման փորձի, քանի որ բռնապետական ռեժիմով երկրում ժողովրդավարական ազատ մտքի նույնիսկ նշույլ չկա։ Որպես վերջին օրինակ կարող է ծառայել 2026 թվականի մարտի 6-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը՝ 2022 թվականի հունիսին վարչապետին «ծանր վիրավորելու» համար։ Նրան դատապարտեցին չորս տարվա ազատազրկման այն բանի համար, որ Հարությունյանը Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ բազմիցս հանդես է եկել գործող իշխանության սուր քննադատությամբ՝ Փաշինյանին անվանելով «ռեժիմի առաջնորդ» և «դավաճան», որը «դավաճանել է Արցախին ու Հայաստանին»։
Եվ չնայած իշխանությունները ցուցադրաբար փորձում են համոզել բոլորին և առաջին հերթին իրենց, որ արդեն ապահովել են 65-տոկոսանոց ժողովրդական աջակցություն, երկրում իրական տրամադրությունների պատկերը բոլորովին այլ է։ Չի օգնում նույնիսկ Փաշինյանի ծառայելու ցուցադրական ցանկությունը՝ օգնել կնոջը տուն տանելու մթերքներով ծանր տոպրակները։ Ինչպես սարկազմով նկատել է «Կարճ ասած» հաղորդման վարող Սևակ Հակոբյանը, չարժե զարմանալ, եթե վաղը կամ մյուս օրը նա հայտնվի և առաջարկի դուրս հանել ձեր աղբը։ «Չզարմանաք, եթե նա վաղը առաջարկի լվանալ ձեր ամանները, կթել ձեր կովը կամ քշել ձեր անասուններին արոտավայր։ Նույնիսկ մեկ ձայնի համար նա այսօր պատրաստ է ամեն ինչի»,– կարծում է Հակոբյանը։ Պատրաստ է նույնիսկ տեսախցիկի առջև կարկանդակներ, սուջուխ և եգիպտացորեն ախորժակով ծամել, քանի որ նրա համակրանքի վարկանիշում աղետալիորեն չեն բավականացնում ձայները։
Սակայն 2018 թվականի մեթոդները, որոնք շեշտը դնում էին լյումպեն դասի ամենացածր շերտերի վրա, այլևս չեն աշխատում: Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի կարծիքով՝ Փաշինյանը շարունակում է կազմակերպել նախընտրական շոուներ և քեֆ անել կարծես վերջին անգամ: Ի դեպ, «ուրախ ավտոբուսը», ինչպես ժողովրդի մեջ անվանեցին «թավշյա» քարոզչական բրիգադով Հայաստանի քաղաքներն ու գյուղերը անվատակ տվող կառավարական էքսպրեսը, ընդամենը մի քանի օրվա ընթացքում մի ամբողջ կույտ բացասական կարծիքներ է հավաքել իր մասին: Համացանցում հայտնվեցին հարյուրավոր դիպուկ գրառումներ, որոնք բացահայտում են ոչ միայն «թմբկահարող էլիտայի» էությունը, այլև պոտենցիալ ընտրազանգվածի վերաբերմունքը նրա նկատմամբ: «Սակայն վարչապետը շարունակում է ձևացնել, թե երկրում ամեն ինչ հանգիստ է, չնայած նա հիանալի հասկանում է, որ երկրի վրա նոր մարտահրավերներ են կախված գոյություն ունեցող թուրք-ադրբեջանական սպառնալիքի հետ»:
Համաձայն “Empirica” հետազոտական և խորհրդատվական ֆիրմայի անցկացրած հարցման՝ «Երկու թեկնածուներից ո՞վ պետք է դառնա հաջորդ վարչապետը» հարցին ամբողջ Հայաստանում հարցվածների 35 %-ը անվանել են Սամվել Կարապետյանին, 34 %-ը՝ Նիկոլ Փաշինյանին։ Երևանում Սամվել Կարապետյանի օգտին արտահայտվել է արդեն 49 %-ը, Նիկոլ Փաշինյանը ստացել է ընդամենը 24 %։ Այսպիսով, «Հզոր Հայաստան» կուսակցությունը երկրի ընդդիմադիր դաշտում առաջատարն է և լուրջ այլընտրանք ներկայիս իշխանությանը։ Ուշագրավ է նաև մեկ այլ փաստ. IRI*-ի հարցման համաձայն՝ ընտրողների մասնակցությունը սպասվում է բավականին բարձր, ինչի մասին հայտարարել է հարցվածների 85 %-ը։ Ընդ որում, հարցվածների ճնշող մեծամասնությունը նշել է, որ ոչ մի պարագայում չի քվեարկի ներկայիս վարչապետի օգտին։ Նման միաձայնությունը, թերևս, մեր պատմության մեջ առաջին անգամ է դիտվում, երբ ընտրողները զանգվածաբար գնալու են ընտության, որպեսզի քվեարկեն Փաշինյանի դեմ՝ անկախ կենսաթոշակառուներին կաշառելուց, որն անշնորհք կերպով քողարկված է կենսաթոշակների չնչին բարձրացման տակ, մանկապարտեզների աշխատողների աշխատավարձի բարձրացումից, էլեկտրական մեքենաների հարկերի կրճատումից և այլ «բարի» գործերից։ 2026 թվականի հունիսի 7-ը Հայաստանի պատմության համար պետք է դառնա շրջադարձային և խաչ քաշի «թավշյա» ռեժիմի ութ տարվա կործանարար կառավարման վրա, որը երկիրը տանում է դեպի ազգային սնանկացում։
*Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Ռուսաստանում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն 2016 թվականից։
Սերգեյ Տիգրանյան
