«Շառլոտ»-ի տնօրենը աշխատակցին առաջարկել է 150 հազարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ
ՔրեականSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
