Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Հրապարակ»․ Էլիտան բոյկոտել է «Վարչաբենդ»-ին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում «Վարչաբենդի» եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է:

Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:

Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է, եթե չասենք` հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել․ Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Սոնա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը ու եւս մի քանիսը:
Եվ երրորդ․ մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։ Փոխարենը ՔՊ-ի սրտիկի լոգոյով քաղցրավենիք են տվել մասնակիցներին։ Համերգը սկսվել է նախատեսվածից մի փոքր ուշ, եւ ողջ ընթացքում դահլիճում քաղաքացիական հագուստով աչալուրջ հսկել են ՊՊԾ աշխատակիցները՝ լարվածության մեջ պահելով մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաեւ Սուրբ Աննա եկեղեցում երկվորյակներին հարվածած նեղաչք թիկնապահը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ