«Փաստ». Նիկոլ Փաշինյանը դպրոցների ճաշարաններ էր մտնում իր թիկնազորով
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև դպրոցներ ու մանկապարտեզներ: Ընդ որում, պարտադիր մտնում էր այդ հաստատությունների ճաշարաններ:
Բայց, ահա, մանկապարտեզների, դպրոցների ճաշարաններում երկրի վարչապետն իր շքախմբով կարող է անարգել մուտք գործել՝ չպահպանելով որևէ կանոն, ինչը կարող է էապես վտանգել երեխաների առողջությունը: Հետաքրքիր է՝ որևէ մեկը օրենք չի իմացե՞լ, կարգն ու կանոնը չի իմացե՞լ, թե «դուխները» չի բավականացրել, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա շքախմբին ստիպեն խալաթ, գլխարկ, բախիլ ու ձեռնոց հագնել: Դեռ չենք խոսում այն մասին, որ ոչ ոք երաշխիք չունի, որ ներկաների մեջ որևէ վարակակիր չկա:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
