Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Այդ ֆիզիկական անձը չէր եկել` եկեղեցական տոնը նշելու, եկել էր` սադրելու ու սկանդալ անելու. Ալավերդյան

Ներքաղաքական

Եկեղեցում Սուրբ պատարագի մասնակցող դպրոցական 18-ամյա պատանուն կալանավորել են 2 ամիս ժամկետով, եւ դեռ հայտնի չէ՝ կալանքը կերկարաձգվի, թե՝ ոչ: Երեխային զրկում են դպրոցում սովորելու իր օրենքով սահմանված պարտադիր իրավունքից: Իսկ պատճառն այն է, որ պատարագի ընթացքում եկեղեցում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորով եւ հրմշտոց է սկսվել հենց եկեղեցու ներսում:

Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Նախ կցանկանամ ոգեւորել երեխային: Թող բացարձակապես սրտին մոտ չընդունի այդ երեւույթը՝ որպես իրողություն: Այդ տղան, դա թող ընդունի ճշմարտությունից, արդարությունից այնպիսի շեղում, որից նա պետք է ավելի շատ դաս քաղի, քան ճնշվի: Դա առաջին հերթին: Ես նաեւ ծնողներին եմ կոչ անում, դա ընդունել՝ որպես նորմալ մարդիկ ընկած աննորմալ վիճակի մեջ:

Նախ եկեք սկսենք այն բանից, թե ով է եկել, ուր է եկել, ում հետ է եկել, եւ որն է եղել նպատակը: Իրողությունը եղել է հետեւյալը. Ծաղկազարդը Հայ Առաքելական եկեղեցական մեծ տոներից մեկն է եղել՝ կիրակի օրով: Եկեք հստակեցնենք, որ այդ օրը տվյալ ֆիզիկական անձը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,- հեղինակ) եկել է եկեղեցի ուշացումով: Ի՞նչ է անում նորմալ ֆիզիկական անձը, երբ ուշացումով գնում է եկեղեցի՝ պատարագի կամ ժամերգության: Նա կանգնում է այն նույն տեղը, որտեղ, որ հասնում է ուշացած: Սակայն, մենք տվյալ դեպքում տեսնում ենք, որ դա պատրաստված միտումնավոր սադրանք էր:

Այդ դեպքը մենք պետք է դիտարկենք՝ որպես կազմակերպված սադրանք, եւ ոչ թե՝ ինչո՞ւ է տղան անզուսպ, եւ ինչո՞ւ կիրառվեց անհամաչափ ուժ՝ ուժայինների կողմից: Միշտ ասել եմ՝ ստուգեք այդ ուժայիններին՝ արդյոք նրանք նորմալ հոգեբանական վիճակում են, թե ինչ-որ դեղորայք ընդունած, քանի որ ես չեմ մոռանում որդեկորույս մայրերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը եւ չեմ հավատում, որ դա եղել է սթափ վիճակում:

Ամեն դեպքում, պնդում եմ, որ այդ ֆիզիկական անձը չէր եկել եկեղեցական տոնը նշելու համար, նա եկել էր նպատակով՝ սադրելու, սկանդալ անելու, ինչն իրեն հաջողվել է: Ի դեպ, մինչ այդ դեպքն էլ իրեն հաջողվել է անել սկանդալներ, ինչպես պլանավորում էր:

Այսպիսով, տղաները եւ այն երրորդ անձը, որը միջամտել էր արդարությունը պաշտպանելու նպատակով, նրանք արձագանքել են նախապես պլանավորված սադրանքին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ