Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար. Նոր մանրամասներ՝ Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցից

Ներքաղաքական

ՆԳՆ-ից պարզաբանում են տարածել Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի կապակցությամբ.

«Այսօր, ժամը 16։56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, 21-ամյա երիտասարդ է վիրավորվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ