Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայկ Սարգսյան

Ներքաղաքական

Ես առանձին հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ,  վարչապետի հետ իմ հարաբերությունների մասին խոսալու առիթներ, չգիտեմ ունեցել եմ, թե չէ, մենք ունեցել ենք շատ ջերմ, ընկերական մոտ հարաբերություններ մինչև 2018 թվական մայիսը, երբ ինքը դարձել է հանրապետության վարչապետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամադրություններն իր նկատմամբ փոխվել են։

«Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր ու մենք այդպես ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չէր կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջ ամեն պահ զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվել, ու ես դա նորմալ եմ համարում։

Եթե առաջիկա 10-20-30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում, այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում»,–ասաց նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ