Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձհաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Վարկային առաջարկի հիմնական առավելությունն այն է, որ Բանկը հաշվի է առնում բացառապես հաճախորդի եկամտի առկայության փաստը՝ առանց վճարունակության հաշվարկի, եթե վարկի գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 10% կանխավճարի դեպքում, և 10 մլն-իցմինչև 20 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 25% կանխավճարի դեպքում։

«Նոր ավտոմեքենաների շուկան ակտիվորեն աճում է, և մենք ձգտում ենք աջակցել այս միտմանը։ Գործընկեր ավտոդիլերների հետ միասին մենք պարզեցրել ենք գնման գործընթացը՝ դարձնելով այն առավելագույնս հարմարավետ։ Նոր առաջարկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ վարկ շահավետ պայմաններով՝ հաստատելով միայն եկամտի առկայությունը», – նշել է ՎՏԲ-Հայաստան ԲանկիԳլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը տրամադրվում է տարեկան 13%-ից մինչև 14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 17%-18․8%)՝ 1-ից մինչև 7 տարի ժամկետով։ Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ և ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր Հայաստանի տարածքում։

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ