Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին ինչ են նվիրել Ռուսաստանում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթերը և պարզել, թե ինչ հուշանվերներ է ստացել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2026թ.-ին: 

ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից պարզեցինք, որ Սիմոնյանը մի շարք նվերներ է ստացել 2026 թ. փետրվարի 4-7-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նրան նվիրել է ժամացույց՝ Դաշնության խորհրդի տարբերանշանով և պահոցով, ո րի արժեքը գնահատվել է 149 հազար 658 դրամ: Նվերը հանձնվել է փետրվարի 5-ին Մոսկվայում: 

Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Մատվիենկոն Սիմոնյանին նվիրել է ևս մեկ հուշանվեր՝ «Ձմեռային անտառ» նկար, որի արժեքը կազմել է 249 հազար 430 դրամ: Այն նույնպես ստացվել է նույն օրը՝ պաշտոնական այցի շրջանակում: ԿԿՀ ներկայացրած ձևաթղթից պարզեցինք նաև, որ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Սիմոնյանին նվիրել է հուշանվեր՝ մատրյոշ կա և ռեակտորի արձանիկ: Նվերի արժեքը գնահատվել է 159 հազար 635 դրամ, և այն հանձնվել է փետրվարի 6-ին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ