Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Ինչ են Մոսկվայում բացատրել Նիկոլին

Միջազգային

­Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ար­դեն իսկ սկսել է ներ­հա­յաս­տան­յան հար­թութ­յու­նում աղ­մուկ­–ա­ղա­ղա­կի տե­ղիք տալ: Ն­րա կողմ­նա­կից­նե­րը, բնա­կան է, փոր­ձում են «տա­կից» ա­ռաջ տա­նել թե­զը, թե տե­սաք, գնաց Պու­տի­նի մոտ, Ար­ցա­խի հար­ցով ա­մեն բան դեմ­քին շպրտեց: Շատ ա­վե­լի հոծ է քննա­դա­տութ­յու­նը, թե փոր­ձեց իր մեղ­քե­րը մաք­րել, բայց դեմ ա­ռավ ծանր դի­մադ­րութ­յան, ո­րի պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը գա­լու է:

ԲԱ ՈՐ ԱՍԵԻՆ` ԳԼՈՒԽԴ ՊԱՏԻՆ ՏՈՒՐ

Ի­րա­կա­նում այն, ինչ ա­սաց Նի­կոլն Ար­ցա­խի մա­սին, ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե այդ­քան ող­բեր­գա­կան պատ­մութ­յան մա­սին չլի­ներ խոս­քը: «Ա­յո, մենք Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­ցինք, բայց դա ա­րե­ցինք միայն այն բա­նից հե­տո, երբ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան բարձ­րա­գույն ղե­կա­վա­րութ­յու­նը եր­կու ան­գամ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց այդ մա­սին...»: Սա այն թեզն է, ո­րն ի սկզբա­նե ա­ռաջ է տա­նում Նի­կո­լը, բայց նաեւ «մո­ռա­նա­լով», որ Պ­րա­հա­յում իր դա­վա­ճա­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը հնչեց­րեց բա­ցա­ռա­պես Ա­րեւմուտ­քի թե­լադ­րան­քով եւ միջ­նոր­դութ­յամբ, ու միայն հե­տո Ա­լիե­ւի հետ գնա­ցին Սո­չի` այդ մա­սին Պու­տի­նին պաշ­տո­նա­պես պատ­մե­լու հա­մար: Շատ է խոս­վել նաեւ Մոսկ­վա­յի այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­սին, որ­տեղ շատ պարզ միտք էր` Ռու­սաս­տանն Ար­ցա­խը չի ճա­նա­չել, քա­նի որ նախ Հա­յաս­տանն էր պար­տա­վոր այն ճա­նա­չել: Ու այս­քա­նից հե­տո, երբ Նի­կո­լը նման հայ­տա­րա­րութ­յուն է ա­նում, դա, թե­րեւս, պետք է գնա­հա­տել նախ`որ­պես նա­խընտ­րա­կան քա­րո­զի մաս, երկ­րորդ` Ա­րեւ­մուտ­քից մե­ղադ­րանք­նե­րի տա­կից հա­նե­լու հեր­թա­կան փորձ: Մինչ­դեռ նման հայ­տա­րա­րութ­յամբ նա էլ ա­վե­լի վատ­թա­րաց­րեց վի­ճա­կը. ու­զում է ա­սել, որ Ռու­սաս­տա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­լած յու­ղի տեղ է ըն­դու­նել եւ հրա­ժար­վել Ար­ցա­խի՞ց: Բայց չէ՞ որ 1988թ.­–ից ի վեր Ռու­սաս­տա­նից բազ­միցս են հնչել հայ­տա­րա­րութ­յուն­ներ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին, ու մինչ Նի­կո­լը ե­ղած հա­յաս­տան­յան եւ ոչ մի ղե­կա­վա­րի մտքով էլ չի ան­ցել դրա հի­ման վրա Ար­ցախն ադր­բե­ջա­նա­կան ճա­նա­չող ան­գամ ակ­նարկ ա­նել: Կամ շատ ա­վե­լի պարզ. ե­թե Մոսկ­վան ա­սեր` «գնա գլուխդ պա­տո­վը տուր», ա­նե­լո՞ւ էր...

­Թե ի­րա­կա­նում ինչ էր դրված Ար­ցա­խը հանձ­նե­լու, այդ թվում` 44–օր­յա պա­տե­րազ­մի տակ, շատ բան հայտ­նի է, շատ բան հայտ­նի կդառ­նա ա­պա­գա դա­տա­վա­րութ­յան ժա­մա­նակ: Ա­մեն դեպ­քում, երբ նույ­նիսկ ի­րենց իսկ ստեղ­ծած ու ի­րենց կող­մից կա­ռա­վար­վող ԱԺ հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցութ­յունն են յոթ փա­կի տակ պա­հում, ա­վե­լորդ հու­շում է, որ դա շատ հե­տաքր­քիր դա­տա­վա­րութ­յուն է լի­նե­լու: Բայց այս պա­հին, թե­րեւս, Նի­կո­լի այդ այ­ցի գլխա­վոր թե­ման ա­մե­նե­ւին էլ պատ­մա­կան հի­շո­ղութ­յուն­նե­րը չէր:

ԻՆՉՈՒ ԷՐ ԳՆԱՑԵԼ ՄՈՍԿՎԱ

Այս­պես, թե ին­չու էր Նի­կո­լը գնա­ցել Մոսկ­վա, այս պա­հին կան տար­բեր բա­ցատ­րութ­յուն­ներ: Սկս­ված հա­յաս­տան­յան նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճա­կից, վեր­ջաց­րած մեր երկ­րի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րով: Եվ այս ա­մե­նով հան­դերձ, Պու­տի­նի կող­մից Նի­կո­լի ըն­դու­նե­լութ­յա­նը հա­ջոր­դող մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում շատ է խոս­վում այ­ցի տնտե­սա­կան բա­ղադ­րի­չի մա­սին, այդ թվում, որ Նի­կո­լը ցան­կա­նում է հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղու կա­ռա­վա­րու­մը ռուս­նե­րից փո­խան­ցել այլ կող­մի: Իսկ ա­հա Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չուկը, ով, չմո­ռա­նանք, Ռու­սաս­տան–Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով զբաղ­վող փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբում ռու­սա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչն է, այն է` թե­մա­յի հետ կապ­ված միան­գա­մայն կոմ­պի­տենտ պաշ­տոն­յան, Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մից հե­տո ոչ թե պար­զա­պես ի ցույց դրեց, թե որն է ողջ խնդի­րը, այլ նաեւ միան­գա­մայն թա­փան­ցիկ խո­սեց Մոսկ­վա­յի դիր­քո­րոշ­ման եւ սպաս­վող հե­տե­ւանք­նե­րի մա­սին: Նախ հիմ­նա­կան թե­զը. Հա­յաս­տա­նի ա­պաշր­ջա­փա­կու­մը կար­եւոր է ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի զար­գաց­ման հա­մար եւ ա­ռանց Մեղ­րիի հատ­վա­ծի այն­տեղ խա­ղա­ղութ­յուն չի լի­նի։ Ա­պա Օ­վեր­չուկն ընդգ­ծեց. «Մոսկ­վա­յի հա­մար պարզ է, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է միա­նալ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ թշնա­մա­բար տրա­մադր­ված դա­շին­քին։ Ն­ման սցե­նա­րը լուրջ հետ­եւանք­ներ կու­նե­նա»: Բ­նա­կան է, խոսքն այս դեպ­քում ինչ­պես Մեղ­րիի հատ­վա­ծի, այն­պես էլ հա­յաս­տան­յան ողջ եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի մա­սին է` դրա կա­ռա­վա­րումն այլ կող­մի հանձ­նե­լու տես­քով: Ու ե­թե Փա­շին­յա­նը փոր­ձում է դրա տակ «տնտե­սա­կան տրա­մա­բա­նութ­յուն» դնել, ա­պա դրա դեմ Օ­վեր­չուկն այս միտքն է հնչեց­նում` Ռու­սաս­տա­նի բո­լոր հար­եւան­նե­րը, նույ­նիսկ ԵՄ-ում գտնվող­նե­րը, հե­տաքրքր­ված են ռու­սա­կան եր­կա­թու­ղի­նե­րով, բայց միայն Հա­յաս­տա­նն է կաս­կա­ծի տակ դնում հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, ինչն էլ հու­շում է, որ երբ ներ­կա պա­հին Նի­կո­լի հիմ­նա­կան խնդի­րը հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կարգն ռու­սա­կան կա­ռա­վա­րու­մից վերց­նե­լով, այլ երկ­րի տալն է, ա­պա դրա տակ միայն քա­ղա­քա­կան հիմ­քեր կան:

Ու դա, դա­տե­լով ՌԴ փոխ­վար­չա­պե­տի խոս­քից, միան­շա­նակ կու­նե­նա հե­տե­ւանք­ներ: Այդ թվում, որ` «Ռու­սա­կան եւ չի­նա­կան բեռ­նե­րը նա­խընտ­րում են տա­րան­ցիկ անց­նել Ի­րա­նով, քան ԱՄՆ-ի կող­մից վե­րահսկ­վող հայ­կա­կան տա­րած­քով»: Այն է` «Թ­րամ­փի ու­ղու» պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նը պետք է մո­ռա­նա բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մասին: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ հե­րիք չէ, որ «Հա­յաս­տա­նը ո­րո­շել է զի­ջել իր տա­րան­ցիկ ե­կա­մուտ­նե­րի 74%-ը՝ հա­մա­ձայն­վե­լով «Թ­րամ­փի եր­թու­ղուն»», սա­կայն այդ ուղ­ղութ­յան «եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կար­նե­րը ա­նո­րոշ են, քա­նի որ նա­խա­գի­ծը հիմն­ված է Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից ապ­րանք­նե­րի հոս­քի վրա՝ ծան­ծա­ղ Կաս­պից ծո­վով»: Կարճ ա­սած, ինչ­պես ռուս­–ի­րա­նա­կան, այն­պես էլ ա­րե­ւելք­–ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յամբ բեռ­նե­րը շրջան­ցե­լու են Հա­յաս­տա­նը: Այն դեպ­քում, երբ ե­թե «Մեղ­րիի հատ­վա­ծը կմնար լիո­վին հայ­կա­կան սե­փա­կա­նութ­յուն, ե­թե Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կեր աշ­խա­տել Ռու­սաս­տա­նի հետ ե­ռա­կողմ խմբում»,- ընդգծեց Օ­վեր­չու­կը ։

ԽՆԴԻՐՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է

­Սա­կայն այս­տեղ խնդիրն ա­ռա­ջին հեր­թին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան է: Ե­թե Նի­կո­լը բո­ղո­քում է տնտե­սա­կան կո­ղմից, այ­սինքն, որ պետք է հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղին հասց­նել մին­չեւ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տեր, ա­պա, ինչ­պես հայտ­նեց Օ­վեր­չու­կը, Ռու­սաս­տանն այդ հար­ցին դրա­կան պա­տաս­խան տվել է. ռուս մաս­նա­գետ­նե­րը շատ ա­րագ հար­ցը կլու­ծեն: Բայց ակն­հայ­տո­րեն թե­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում է, քա­նի որ ԱՄՆ-ին, ըստ Օ­վեր­չու­կի, անհ­րա­ժեշտ է մի­ջանցք Հա­յաս­տա­նի մի­ջով՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից կար­եւո­րա­գույն հան­քան­յու­թեր ար­տա­հա­նե­լու եւ Ի­րա­նը վե­րահս­կե­լու հա­մար: Այ­սինքն, Նի­կոլն այդ քայ­լով միան­գա­մից Հա­յաս­տա­նը թշնա­մաց­նում է ինչ­պես Ռու­սաս­տա­նի, այն­պես էլ` Ի­րա­նի հետ:

­Բայց դա, ին­չը նաեւ Պու­տի­նի խոս­քից էր են­թադր­վում, կու­նե­նա շատ կոնկ­րետ պա­տաս­խան­ներ: Նախ, հայ­կա­կան ար­տադ­րող­նե­րը պար­զա­պես կա­րող են զրկվել ռու­սա­կան շու­կա­յից` գնա­ցեք Եվ­րո­պա­յում ձեր միրգն ու բան­ջա­րե­ղե­նը վա­ճա­ռեք: Եվ այն, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ «Ռոս­սել­խոզ­նադ­զո­րի» ղե­կա­վար Սեր­գեյ Դանկ­վեր­տը սկսեց խո­սել հայ­կա­կան ապ­րանք­նե­րի հետ կապ­ված խնդիր­նե­րից, գա­լիս է հու­շե­լու, որ թե­ման շատ լուրջ է: Հա­ջոր­դը, այս աշ­նանն ա­վարտ­վում է հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը, ո­րը ռուս մաս­նա­գետ­նե­րը պատ­րաստ­վում են եւս տաս տա­րով եր­կա­րաց­նել: Կա­րող են նաեւ դա չա­նել, ո­րի պա­րա­գա­յում մի քա­նի ամ­սից Հա­յաս­տա­նը կմնա ա­ռանց հո­սան­քի: Իսկ ա­տո­մա­կա­յա­նը դժվար կլի­նի գա­զով փո­խա­րի­նել, քա­նի որ ռուս­նե­րը նաեւ հի­շեց­նում են այն «ոչ եվ­րո­պա­կան» գնե­րի մա­սին, ո­րով հի­մա Հա­յաս­տա­նը է­ներ­գա­կիր­ներ է ստա­նում:

­Թե ի­րա­վի­ճակն ինչ զար­գա­ցում է ստա­ցել Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի ա­ռանձ­նազ­րույ­ցից, դեռ հաս­կա­նալ է պետք: Սա­կայն ի­րա­վի­ճակն ակն­հայ­տո­րեն հե­տեւ­յալ պարզ տրա­մա­բա­նութ­յան մեջ է: Մոսկ­վան, փաս­տա­ցի, բո­լոր խո­ղո­վակ­նե­րով նույն բանն է մատ­նան­շում. այս ա­մե­նը հա­մա­րում են Նի­կո­լի կող­մից ա­րեւմտ­յան խա­ղե­րի մեջ լի­նե­լու հե­տե­ւանք, իսկ նրա «լո­լո­նե­րին» ո­րե­ւէ ու­շադ­րութ­յուն ար­դեն չեն դարձ­նում: Ի­րա­կա­նում այդ­պես է, թե` ոչ, ար­դեն ան­գամ դա չէ կա­րե­ւո­րը. Մոսկ­վա­յում հենց այդ պատ­կե­րա­ցումն է եւ ակն­հայ­տո­րեն գոր­ծե­լու են դրա­նից ել­նե­լով: Ու խնդի­րը հի­մա Հա­յաս­տա­նի ո­րո­շե­լու դաշ­տում է, թե­րեւս կապ­ված նաեւ ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րի հետ: Այ­սինքն, ե­թե հա­յաս­տան­յան ընտ­րո­ղը նո­րից է Նի­կո­լին քվե տա­լու, ա­պա, ինչ­պես Մոսկ­վա­յում վստահ են, կշա­րու­նա­կի նույն կուր­սը, ո­րի հե­տե­ւանքն է դառ­նա­լու նկա­րագր­ված ի­րա­վի­ճա­կը:

­Թեեւ մյուս կող­մից էլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին լար­վա­ծութ­յունն այն աս­տի­ճա­նի վրա է, որ հա­յաս­տան­յան զար­գա­ցում­նե­րը հա­զիվ թե ռուս­նե­րը թող­նեն ինք­նա­հո­սի: Ըստ այդմ, ՌԴ փոխ­վար­չա­պե­տը ֆիք­սեց. «Մեզ հա­մար պարզ է, որ չկան օբ­յեկ­տիվ պատ­ճառ­ներ «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղու» կոն­ցե­սիան որ­եւէ եր­րորդ կող­մին վա­ճա­ռե­լու հա­մար»: Այ­սինքն, Նի­կո­լը կա­րող է վար­վել այն­պես, ինչ­պես ՀԷՑ­–ի պա­րա­գա­յում. պար­զա­պես խլել այն: Բայց նման է, որ դա Մոսկ­վան կհա­մա­րի թշնա­մա­կան ա­րարք` պա­տաս­խան­նե­րը տնտե­սա­կա­նից կամ տնտե­սա­կա­նի հետ մեկ­տեղ տե­ղա­փո­խե­լով նաեւ այլ ուղ­ղութ­յուն­ներ: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նում եւս փոր­ձում են ո­րե­ւէ դե­տալ այս փու­լում վե­րահս­կո­ղութ­յու­նից դուրս չթող­նել, իսկ «Թ­րամ­փի ու­ղի» աս­վածն էլ հա­մա­րում են շատ կոնկ­րետ վտանգ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, առն­վազն տա­րօ­րի­նակ էր, որ ներ­կա ծայ­րա­հեղ թեժ ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը հան­կարծ ո­րո­շեց Մոսկ­վա­յում խա­ղար­կել եր­կա­թու­ղու թե­ման: Այն, որ դա պետք է կա­պել հա­յաս­տան­յան ընտ­րութ­յու­ննե­րի հետ, կա­րե­լի է են­թադ­րել: Բայց ո՞ր կող­մից:

­Նախ, հնա­րա­վոր է, որ նա պար­զա­պես ներ­կա ծանր նա­խընտ­րա­կան վի­ճա­կում փոր­ձում է Մոսկ­վա­յի հետ եր­կա­թու­ղու կոն­ցեն­սիա­յի թե­մա­յով «ա­ռեւտ­րի» մեջ մտնել` շատ մի նե­ղեք, ա­պա­գա­յի ե­րաշ­խիք­ներ կամ նման բան:

Մ­յուս կող­մից, չբա­ցա­ռենք, որ այսկերպ նա փոր­ձում է ա­պա­հո­վել Ա­րեւ­մուտ­քի կամ նույ­նիսկ թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի օ­ժան­դա­կութ­յունն ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ:

­Թե որ տար­բե­րակն է, դեռ հաս­կա­նալ է պետք: Բայց մեկ բան այս պա­հին էլ տե­սա­նե­լի է. ե­թե ի­րեն վստահ զգար, հա­զիվ թե նման ծայ­րա­հեղ վտան­գա­վոր խա­ղի մեջ մտներ, այն էլ` ներ­կա­յիս շատ ա­վե­լի ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում, երբ ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խարհն է սպա­սում ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի շուրջ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին` փոր­ձե­լով ա­ռա­վե­լա­գույնս զերծ մնալ կտրուկ քայ­լե­րից: Միայն թե Մոսկ­վան կամ Ա­րեւ­մուտ­քը կա­րո՞ղ են Նի­կո­լին օգ­նել, երբ նրա ա­մեն մի փո­ղոց դուրս գա­լուն մի նոր սկան­դալ է հե­տե­ւում: Իսկ երբ բա­նը հա­սել է նրան, որ պա­տա­նի­նե­րի է բան­տում փա­կում, դա հու­շում է այն հսկա նե­գա­տի­վի մա­սին, որ նրա ան­վան շուրջ է գե­նե­րաց­վել:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված