ՀԸՖ-ն հերքում է. Արթուր Ալեքսանյանը գորգում դեռ անելիք ունի
ՍպորտՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան անդրադարձել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանին վերաբերող լուրերի շրջանառությանը, որոնց համաձայն տիտղոսակիր մարզիկը ժամանակավորաօես դադարեցնում է մրցելույթները.
«Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:
Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:
Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել,-նշված է հայտարարության մեջ։ծ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
