⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։

Մեզ հետ զրույցում Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի՞ եք իրենով հետաքրքրված, ուսանող երեխա է, առաջին կուրս է բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է։

Գործավարության փորձ ուներ, նորմալ երեխա ա, սոցիալական խնդիր կա, վերցրել եմ` հնարավորություն տամ, էդ երեխան գործավարություն անի»։ Պետրոսյանը նշեց, որ շուտ շուտ է օգնական փոխում․ «Չեն կարողանում այն նշաձողը պահել, որը դրված է ՀԷՑ-ում՝ 18 ժամ աշխատանքային ռեժիմ, մաքուր աշխատավարձ, դասական հագուկապ, պետական համակարգի մոդել, նաև գրագիտության բարձր ցենզ, հայերենի գերազանց իմացություն։ Այս ամիսների ընթացքում 4-5 օգնական եմ փոխել»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ