Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Իրավունք». Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական շրջագայությունները Երեւանում` Երեւանի բնակիչների տրամադրությունները շոշափելու համար, սկանդալները դարձել են անպակաս։ Վերջին նման շրջայցը հանգեցրեց եկեղեցու պատմությանը, որի արդյունքում Հայաստանն ունեցավ անչափահաս քաղբանտարկյալ։ Դրանից առաջ մետրոյի պատմությունն էր:

Հիշեցնենք, Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց. «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։ Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»: «Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. Էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,-հակադարձեց Փաշինյանը` արժանանալով դիպուկ պատասխանին. «Դուք չեք թողել, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»...

Հետոպարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը՝ Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որեւէ մեկը այլեւս չի արձագանքում թեմային։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ