Պայթյուն՝ Արմավիրի մարզի «պոլիգոններում», զոհ կա
ՆերքաղաքականԱյսօր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, Բաղրամյան խոշորացված համայնքում, ժողովրդին հայտնի՝ ՀՀ պաշտպանության նախարարության «պոլիգոններում», հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով 29-ամյա զինվորական է մահացել, 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Այս պահին «պոլիգոններ» են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։
Դեպքի փաստով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
