Նոսրանում են քոչարյանականների շարքերը
Քոչարյանական շրջանակներից «Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն` ցայտնոտային տրամադրություններ են տիրում ՀՀ երկրորդ նախագահի նախընտրական ճամբարում:
Շատերը, ովքեր նախորդ ընտրություններին սատարում էին Ռոբերտ Քոչարյանին եւ ինչ-ինչ ծառայություններ մատուցում, հիմա գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին են միացել: Բայց սա ամենը չէ, ինչպես ասում են, «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: ՀՀԿ-ի ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո՝ էլ ավելի ցցուն է դարձել, որ ընդդիմադիր դաշտը պառակտող միակ ուժը հենց «Հայաստան» դաշինքն է, ինչից արդեն իսկ անհարմար են զգում որոշ ՀՅԴ-ականներ:
Սեփ. լրատվություն
