Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Անաստասիա Բաղիյան. ինչպես կույր դահուկորդուհին Իտալիայում  նվաճեց երեք ոսկե մեդալ Պարալիմպիադա-2026-ում

Վերլուծություն

2014 թվականից սկսած՝ ռուսաստանցի մարզիկները հանդես են եկել պարալիմպիկ խաղերում արալիմպիադա) ազգային խորհրդանիշներով (սիմվոլիկայով)։ 2025 թվականի սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն լիովին վերականգնեց Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի իրավունքները։ 2026 թվականի պարալիմպիկ ձմեռային խաղերին, որոնք անցկացվեցին մարտի 6-ից 15-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցցոյումտալիա), մասնակցեցին վեց ռուսաստանցի մարզիկներ։

 

Անաստասիա Բաղիյանից բացի, նրանց թվում էին դահուկորդ Իվան Գոլուբկովը, սնոուբորդիստներ Ֆիլիպ Շեբբո-Մոնզերն ու Դմիտրի Ֆադեևը, լեռնադահուկորդներ Ալեքսեյ Բուգաևը և Վարվառա Վորոնչիխինան: Անաստասիա Բաղիյանը Իտալիայից տուն բերեց միանգամից երեք ոսկե մեդալ: Տեսողության խանգարումներ ունեցող մարզիկներից Անաստասիան իրեն ուղեկցող Սերգեյ Սինյակինի հետ լավագույնն էր սպրինտում, ինչպես նաև անհատական մեկնարկով 10 կմ դասական քայլքի և 20 կմ ազատ քայլքի մրցարշավում: Մեդալների ընդհանուր հաշվարկով Ռուսաստանը զիջում էր միայն Չինաստանի և Միացյալ Նահանգների թիմերին. չինացիները խաղերին եկել էին 70 հոգուց բաղկացած պատվիրակությամբ, իսկ ամերիկացիները 68 մարզիկներով: Հյուրընկալողները՝ իտալացիները, որոնցից առաջ անցան ռուսաստանցիները, ներկայացրել էին 40 պարալիմպիկ մարզիկների:

Բացման արարողությունը տեղի ունեցավ Իտալիայի Վերոնա քաղաքում: Մարզիկների շքերթին մասնակցում էին 55 ազգային պարալիմպիկ կոմիտեներից 28 ներկայացուցիչներ: Ռուսաստանի պատվիրակությունը բաղկացած էր չորս հոգուց՝ դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և նրան ուղեկցող Սերգեյ Սինյակինը, Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Պավել Ռոժկովը և պատվիրակության կցորդ (ատաշե) Եկատերինա Պրոնինան:

Մարտի 10-ին Վալ դի Ֆյեմմեի մարզադաշտում Անաստասիա Բաղիյանը հաղթեց դասական ոճի սպրինտի մրցավազքում: Եզրափակիչ վազքում նա Սերգեյ Սինյակինի հետ հաղթահարեց մրցուղին 3 րոպե 16,1 վայրկյանում՝ ազգային հավաքականին բերելով ոսկե մեդալ: Գերմանիայից արծաթե մեդալակիր Լեոնի Մարիա Վալտերը մեր դահուկորդուհուց հետ մնաց ամբողջ 8,6 վայրկյանով, իսկ բրոնզե մեդալակիր, գերմանուհի Լինն Կացմայերը 9,2 վայրկյանով:

Հաղթանակը Բաղիյանին հեշտ չտրվեց։ Վալ դի Ֆիեմմեում տաք եղանակից մրցուղիները փխրուն էին դարձել, և որոշեցին դրանց վրա աղ չցանել։ Մարզումների ժամանակ մարզիկներն ընկան, բայց, այնուհանդերձ, Բաղիյանն ու Սինյակինը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։

Այսպիսով, Իտալիայում արդեն երկրորդ անգամ հնչեց Ռուսաստանի հիմնը։ Նախորդ օրը լեռնադահուկորդ Վարվարա Վորոնչիխինան նվաճեց ոսկե մեդալ։ Բաղիյանի ոսկե մեդալը դարձավ չորրորդ պարգևը հավաքականի մեդալների հավաքածուում։ Ռուսաստանի հավաքականն արդեն լավագույն տասնյակում էր։

Անաստասիա Բաղիյան. «Ես շատ ուրախ եմ, որ այսքան տարիներ հետո մեր մարզիկի հաղթանակի պատվին կհնչի Ռուսաստանի հիմնը, և կծածանվի Ռուսաստանի դրոշը։ Ես շատ երջանիկ եմ։ Կցանկանայի այս ոսկե մեդալը նվիրել ամբողջ երկրին։ Բոլոր նրանց, ովքեր մեզ համար ցավում էին։ Եվ հատկապես շնորհակալ եմ իմ ուղեկցորդ Սերգեյ Սինյակինին, մենք միասին հաղթեցինք։ Նա շատ հուսալի տղա է»։

Ինքը՝ Սերգեյը, զուսպ արձագանքեց. «Ի՞նչ ենք մենք հիմա զգում։ Այն, որ մենք մրցուղու երկայնքով հաղթահարեցինք 1200 մետր»։ Փոխարենը երկրպագուներն ավելի զգացմունքային էին. «Սա կարծես հրաշք լինի։ Լացացրին», «Որքա՜ն համառություն ու աշխատանք... Կեցցե՛ս, Անաստասի՛ա», «Ի՜նչ խելացի աղջիկ է նա, ի՜նչ հրաշալի տղա է Սերգեյը։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան աշխատանք է կատարվել»։

Մարտի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր հղեց Ձմեռային XIV պարալիմպիկ խաղերում աչքի ընկած Վորոնչիխինային և Բաղիյանին։

Բաղիյանին ուղղված հեռագրում Ռուսաստանի առաջնորդը վստահություն հայտնեց, որ այս հաղթանակը կոգեշնչի մարզուհուն հետագա նվաճումների համար.

«Հարգելի՛ Անաստասիա Նիկոլաևնա

Շնորհավորում եմ Ձեզ Ձմեռային XIV պարալիմպիկ խաղերում փայլուն ելույթի և ոսկե մեդալի առթիվ։ Գերազանց պատրաստվածության, ոգու ուժի և բնավորության շնորհիվ Դուք համալրեցիք Ռուսաստանի հավաքականի հավաքածուն բարձրագույն կարգի մեդալով։ Այս վստահ հաղթանակը արժանի ներդրում է հայրենական և համաշխարհային պարալիմպիզմի զարգացման գործում։ Համոզված եմ, որ այն կոգեշնչի Ձեզ կյանքում և սպորտում նոր, վառ նվաճումների։ Շարունակե՛ք այդպես։

Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք»։

Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, Անաստասիան նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը. անհատական մեկնարկով 10 կմ դասական քայլքի մրցավազքում նա իր ուղեկցորդ Սերգեյ Սինյակինի հետ հաղթահարեց հեռավորությունը 29 րոպե 39,7 վայրկյանում: Բանն այն է, որ կույր մարզիկները մրցում են զույգերով՝ տեսնող ուղեկցորդի օգնությամբ, որը շարժվում է առջևից և նկարագրում է մրցուղին ձայնով կամ ռադիոկապի միջոցով՝ համակարգելով շարժումները և ապահովելով անվտանգությունը: Բաղիյանի կարգախոսն է՝ «Կանգ չառնել ձեռք բերվածի վրա»: Իսկ որ նա ունակ է զարմացնելու, չի կասկածում նաև Սերգեյ Սինյակինը. «Ես համոզված եմ՝ Նաստյան կարող է նվաճել բոլոր մեդալները»:

* * *

Անաստասիան ու Սերգեյը երկու անգամ քաղաքական հալածանքի զոհ դարձան Իտալիայում 2026 թվականի խաղերի ժամանակ: Սպրինտում մեր մարզիկի հաջողությունից հետո՝ պարգևատրման արարողության ժամանակ, պարտված գերմանացի մարզուհիները դեմարշ կազմակերպեցին, իսկ 10 կմ մրցավազքի հաղթողների մեծարման արարողության ժամանակ իրենց տգեղ պահեցին Չեխիայի ներկայացուցիչները: Ակնհայտ է, որ այս գործողությունները մրցումների բացման շքերթի բոյկոտի շարունակությունն են, որը Վերոնայում կազմակերպել էին Ուկրաինայի դաշնակիցները Ռուսաստանի դրոշի վերադարձի պատճառով:

Կանանց դահուկավազքի սպրինտի մեդալներով պարգևատրման արարողությանը քաղաքական շոու կազմակերպեցին գերմանացի մարզուհի Լինն Կացմայերը և նրա ուղեկցորդ Ֆլորիան Բաումանը։ Սկզբում նրանք հրաժարվեցին հանել գլխարկները և շրջվեցին Ռուսաստանի հիմնի կատարման և դրոշի բարձրացման ժամանակ, իսկ հետո հրաժարվեցին լուսանկարվել Բաղիյանի և նրա ուղեկցորդ Սինյակինի հետ։ «Միգուցե նրանք շատ լավ մարդիկ են, և կարող էինք ընկերանալ։ Բայց քաղաքականությունը ամեն ինչ փչացնում է։ Չենք կարող հաշտվել Ռուսաստանի դրոշի առկայության հետ։ Դա տարօրինակ և սխալ է թվում»,– բացատրություն տվեց Կացմայերը։

Դեմարշները շարունակվեցին նաև կանանց 10 կմ մրցավազքի արդյունքների հիման վրա պարգևատրման արարողության ժամանակ։ Այնտեղ «աչքի ընկան» չեխ Սիմոնա Բուբենիչկովան և նրա ուղեկցորդ Դավիդ Շրետեկը։ Այդ տանդեմը անտեսեց Ռուսաստանի հիմնը և հրաժարվեց լուսանկարվել մեր դահուկորդուհու հետ։ Արժե հիշել  նաև, որ և՛ Չեխիան, և՛ Գերմանիան բոյկոտեցին Վերոնայում բացման շքերթը՝ ի նշան ռուսաստանցիների կողմից դրոշի վերադարձի դեմ բողոքի։

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հասկացրեց, որ մտադիր չէ պատժել գերմանացիներին ու չեխերին, քանի որ խաղերի մեդալակիրները, իբր, պարտավոր չեն համատեղ սելֆի անել չեմպիոնների հետ: Ըստ երևույթին, նրանք նաև պարտավոր չեն հարգել մասնակից երկրների դրոշները, որոնք բարձրանում են Խաղերի անցկացման վայրերում:

Գերմանիայի և Չեխիայի պարադահուկորդների պատմածները այն մասին, թե իրենք կոնկրետ Բաղիյանի դեմ որևէ բողոք չունեն, նշանակություն չունեն, քանի որ դեռևս զոհը, ագրեսիայի թիրախը, միևնույն է, դարձավ Անաստասիան։

Կիրակի՝ մարտի 15-ին, 24-ամյա Անաստասիան հաղթեց անհատական մեկնարկով 20 կմ ազատ ոճի մրցումներում (ավարտելով 43 րոպե 59,1 վայրկյանում)՝ նվաճելով երրորդ ոսկե մեդալը 2026 թվականի խաղերում և Ռուսաստանի հավաքականին բերելով յոթերորդ ոսկե մեդալը Իտալիայում անցկացվող պարալիմպիկ խաղերում։

Եռակի չեմպիոնը ասաց լրագրողներին.

«Ոսկե մեդալները, անշուշտ, ինձ չեն ձանձրացրել։ Զգացմունքները շատ վառ են։ Դժվար էր մրցավազքը, եղանակը շատ առանձնահատուկ էր՝ անձրևոտ։ Ընկա շրջադարձի մոտ։ Մենք գնում էինք մեր մրցակիցների կողքով։ Պարզվեց, որ ես չմտա շրջադարձի մեջ և կառչեցի ֆիշկաներից։ Արագ վեր կացա, երկար չմնացի այնտեղ։ Մեդալը նվիրում եմ ծնողներիս, ընտանիքիս։ Ինչո՞ւ եմ անտեսում արտասահմանյան մամուլը։ Դա կապված է լեզվի հետ, և մրցավազքից հետո հարկավոր է անպայման փոխակերպվել»։

* * *

Անաստասիա Նիկոլաևնան հայկական արմատներ ունի հոր կողմից. Բաղիյանը հայկական բնորոշ ազգանուն է, որը ծագում է հին հայկական Բաղ անձնանունից (նշանակում է բախտ, հաջողություն, հարստություն, բերք, այգի): Այս ազգանունն ավելի տարածված է արևմտահայերի շրջանում, այնպես որ՝ Նաստյայի նախնիները, հավանաբար, Արևմտյան Հայաստանից են: Հնարավոր է, որ նրանք համշենահայեր են, որոնք ունեն առանձնահատուկ բարբառ:

Ի դեպ, նույն ազգանունն է կրում նաև Ջեյմս Բաղյանը (ԱՄՆ-ում հայտնի է Բեյջին ազգանունով)՝ հայկական ծագումով ամերիկացի տիեզերագնաց, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ, օդաչու, ինժեներ և բժիշկ, որը տիեզերքը նվաճած առաջին հայն է։ Ջեյմսը ծնվել է Ֆիլադելֆիա քաղաքում՝ հայկական ընտանիքում։ Նրա պապը Թուրքիայի Տրապիզոն քաղաքից էր, ավելի ուշ տեղափոխվել է Արցախ (Ղարաբաղ)։ Հետագայում ընտանիքը արտագաղթել է Միացյալ Նահանգներ։

Չնայած Ջեյմս Բաղյանը ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, նա միշտ նվիրված է եղել իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Առաջին տիեզերական արշավի ժամանակ՝ Հայաստանի վրայով թռչելիս, նա դիմել է իր հայրենակիցներին իր հարազատ մայրենի լեզվով. «Ի՛մ ժողովուրդ, իմ նախնիների երկի՛ր, դուք միշտ իմ սրտում եք։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն և բարգավաճում»։

* * * *

Անաստասիա Նիկոլաևնա Բաղիյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին Պերմում: Դեռևս 15 տարեկանում նա սարսափելի ողբերգություն է ապրել. ընկնելուց և ուղեղի ցնցում ստանալուց հետո կորցրել է տեսողությունը: «Ինչպես երևում է, ընկնելու ժամանակ վնասվել է նրա ցանցաթաղանթը: Նրա տեսողությունը սկսեց անընդհատ վատանալ, և ի վերջո նա ամբողջությամբ կորցրեց այն,– հիշում է նրա մայրը՝ Իրինա Բաղիյանը:– Տեսողությունը կորցնելուց հետո Նաստյան խոր դեպրեսիայի մեջ ընկավ: Երկար ժամանակ ոչ մեկի հետ չէր շփվում: Իմանալով մոտակայքում գտնվող դահուկային ակումբի մասին՝ ես խնդրեցի, որ աղջկաս թույլ տան պարապի այնտեղ: Մենք սկսեցինք պարզապես միասին դահուկներով սահել, որպեսզի նա ինչ-որ կերպ ցրվի և ընտանիքի հետ սկսի շփվել, քանի որ նա փակվել էր ինքն իր մեջ: Եվ ահա նա տարվեց դրանով...»:

Անաստասիան սկսել է զբաղվել դահուկավազքով 2018 թվականին՝ սովորելով Չայկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ինստիտուտում։

Միջազգային կարգի սպորտի վարպետ Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ դահուկավազքի Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի գավաթի հնգակի հաղթող։ 2026 թվականի հունվարին նա հաղթել է Ֆինստերաուում (Գերմանիա, Բավարիա) անցկացված պարալիմպիկ դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության մասսայական մեկնարկում։ Անաստասիայի բնավորության գլխավոր գիծը, որը նշում են և՛ ծնողները, և՛ մարզիչ Ալեքսեյ Տուրբինը, նրա նպատակասլացությունն է։

 

Պատրաստեցին Մարինա և Համլետ Միրզոյանները

 

 

Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի 2026 թվականի մարտի 19-ի հրամանագրով դահուկորդուհի Անաստասիա Բաղիյանը և հաղորդավար մարզիկ Սերգեյ Սինյակինը (լուսանկարում) պարգևատրվել են Բարեկամության շքանշանով՝ «Իտալիայի Հանրապետությունում 2026 թվականի Ձմեռային XIV պարալիմպիկ խաղերում ցուցաբերած բարձր մարզական նվաճումների, հաղթելու կամքի, տոկունության և նպատակասլացության համար»։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել նաև նրա մարզիչ Ալեքսեյ Տուրբինը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված