Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին

Ըստ Կարապետյանի քաղաքական ուժի` «TRIPP նախագծից Հայաստանը կարող է շահող կողմ լինել»

Ներքաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանի կուսակցության համակարգող եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, օրերս Ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի TRIPP նախագիծը հենց այն հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։

Թե որքանով է դա իրատեսական եւ ինչով է տարբերվում Սամվել Կարապետյանի նման նախընտրական ծրագիրը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականույթունից, «Իրավունք»-ը պարզել է վերոնշյալ քաղաքական ուժին միացած «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՑ: 

«ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍԻՑ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Նարեկ Կարապետյանի հայտարարությունը՝ կապված TRIPP նախագիծի վերաբերյալ: Ո՞րն է այս հարցում Ձեր քաղաքական ուժի եւ իշխանության հայտարարությունների տարբերությունը:

— Մենք պետք է հաշվի նստենք այն իրականության հետ, որը ձեւավորվել է անցած տարվա օգոստոսից հետո: Ունենք արձանագրված պայմանավորվածություններ տարբեր պետությունների հետ եւ չենք կարող սկսել զրոյական կետից: Ինչու, որովհետեւ առաջինը մեր քաղաքականությունը պայմանավորված է պատասխանատվության սկզբունքով: Մենք չենք խուսափում այն խնդիրներից, որոնք կարող են օգնել Հայաստանին եւ ուղղակի խնդիրներ, որոնք կան՝ դրանք մինիմալացնելուց:

Մենք հասկանում ենք որ TRIPP նախագիծը իր մեջ չի կարող պարունակել միայն բացասական կոնտենտ, այլ նաեւ այդ կետից Հայաստանը կարող է շահող կողմ լինել: Սակայն բոլոր հնարավոր մեթոդները կարող ենք կիրառել միայն մեր իշխանություն գալու ժամանակ: Մեր քաղաքական թիմում կան ավելի ունակ բանակցողներ, հանձին մեր քաղաքական ղեկավար Սամվել Կարապետյանի, ով իր անցած ճանապարհով ապացուցել է, որ իր բանակցային հմտությունները հնարավորություն են տալիս Հայաստանին տնտեսապես զարգանալու, ինչպես նաեւ ներդրումներ բերելու գործում: Հետեւաբար, այստեղ ավելի շատ խնդիրը բանակցողի մեջ է: Այսինքն` մարդ, ով չունի կոմպլեքս Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու առումով, չունի խնդիր իր շահը ներկայացնելու բարձր մակարդակով: Ես նրան չեմ համեմատի Փաշինյանի հետ: Դա առնվազն, ոչ հարգալից մոտեցում կլինի: Մեր քաղաքական թիմը կարող է իր բանակցությունների եւ հմտությունների, նաեւ դիվանագիտական հնարավորություններով Հայաստանի համար առավել շահեկան պայմաններ ստեղծել TRIPP նախագծի շրջանակներում:

— Բայց եթե հաշվի առնենք հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ է իրատեսական, որ TRIPP նախագիծը կարող է իրականություն դառնալ:

— Ճիշտ եք նշում՝ խնդիրը կա: Ասեմ ավելին, որ վերջին շրջանում այդ մասին նաեւ խոսել է Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանում եւս կա արձանագրված այդ խնդիրը: Այնտեղ խոսում են, որ TRIPP նախագիծն այսօրվա իրականության հետ մեկ տեղ ունի որոշակի խնդիրներ, եւ այդ բարձր ինտնսիվությունը, որը կար սկզբում, այս պահի դրությամբ նվազ կարեւորությամբ է դիտարկվում: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ կա ստորագրված փաստաթուղթ, եւ պարզապես հղում չանել այդ փաստաթղթի վրա, առնվազն չի լինի:

Կրկին կասեմ, որ բանակցողի խնդիր կա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի այնպիսի մարդ, ով կարողանա պայմանավորվել հարեւանների հետ: Մենք լավ գիտենք, որ TRIPP-ի համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իմ պատկերացումներով եւ ուսումնասիրություններով կարող եմ պնդել, որ այնպիսի մակարդակով բանակցություններ չեն եղել կամ չեն եղել այնպիսի մոտեցումներ, որոնք կարող էին Իրանի մոտեցումը TRIPP նախագիծի մասով այնպես մեղմել, քան կարող է լինել Կարապետյանի վարչապետության շրջանում: Հետեւաբար, կկրկնեմ, որ ստորագրված փաստաթղթերը մեզ համար ունեն ե՛ւ խնդիրներ, ե՛ւ հնարավորություններ, պարզապես այստեղ բանակցողի հարցն է, որը կարող է բարելավվել Հայաստանի շահերը եւ դիրքերն առհասարակ:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՉԳԻՏԻ, ԳԻՏԻ ԻՐ ԱԹՈՌԸ ԼԱՎ ՊԱՀԵԼ»

— Նույն հարցազրույցում Նարեկ Կարապետյանն ասում է, որ «միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային եւ այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում»: Այսինքն, ըստ այս տեսության, քիչ-քիչ հրաժարվո՞ւմ եք ՀԱՊԿ-ից, Գյումրիում ռուսական ռազմաբազայից:

— Ոչ, ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություններ, եւ դա չի պայմանավորվում միայն TRIPP-ի վերաբերյալ կնքված փաստաթղթով: Մենք շատ այլ պայմանավորվածություններ էլ ունենք տարբեր երկրների հետ, հանձին՝ Ռուսաստանի Դաշնության: Ինչպես ասացի, մենք զրոյական կետից չենք սկսելու: Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները եւ մոտեցումները Հայաստանի արտաքին շահերի եւ բարեկամների համար անտրամաբանական են: Դրա համար պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ուժեղ ղեկավար, որպեսզի կարողանա բալանսը մեր դաշնակցային պետությունների հետ պահպանել, ինչպես նաեւ նոր դաշնակից պետություններ գտնել, որպեսզի որեւէ մեկի շահը մյուսի վրա չազդի կամ չոտնահարվի, հատկապես Հայաստանի շահերի հաշվին: Շատ կարեւոր է, որպեսզի այն մարդը, ով կլինի Հայաստանի վարչապետ, ես խոսում եմ Կարապետյանի մասին, կարողանա այդ բալանսը պահել:

— Պարոն Դավթյան, բայց արդյոք հնարավոր է երկու լարերի վրա խաղալ եւ բալանս պահել:

— Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունը չէ, որ վարում է բալանսավորված դիվանագիտություն: Տարբեր երկրների փորձառությունները կան, եւ Հայաստանի Հանրապետությունը եւս վարել է նման դիվանագիտություն: Այսինքն՝ դա այնպես չէ, որ նոր մոտեցում է ու ոչ մի պետության կողմից կիրառելի չէ: Խնդիրն անձով է պայմանավորված: Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի հետ պայմանավորվել չգիտի: Նա գիտի իր աթոռը լավ պահել եւ ամեն բան անում է դրա համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված