Փառքը Հիսուսինն է, իսկ Հիսուսի Օրենքը ենթակա է կատարման անվերապահորեն. Հայտնի փաստաբանը օրվա խորհրդի մասին
Թյուր ըմբռնում կա, որ մարդիկ խաչեցին Հիսուսին և ծանր մեղք գործեցին։ Իրավամբ, խաչելով Հիսուսին, մարդկությունը ծանր մեղք գործեց,բայց ոչ թե նրա համար,որ Աստծո Որդուն խաչեց։ Մարդկության լայն զանգվածը տեղյակ չէր Հիսուսի Աստծո որդի լինելու մասին։ Մարդկությունն իրականացրեց փողոցային արդարադատություն և փողոցը որոշեց,որ մարդասպան բարաբայի մեղքն ավելի նվազ է ,քան' Հիսուսի։
Հիսուսն իր արյամբ դրեց Աստվածային Օրենքը' կարևորագույն իրավանորմ . անթույլատրելի է իրականացնել փողոցային արդարադատություն, ինչը որ իրականացվում է այսօր, ինչի դեմ էլ , ցավոք , միայնակ, իրենց առողջության ,անվտանգության հաշվին պայքարում են մի քանի իրավապաշտպաններ։Փառքը Հիսուսինն է, իսկ Հիսուսի Օրենքը ենթակա է կատարման անվերապահորեն։
«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, Աստվածային նորմը ամեն իրավիճակում առաջնահերթ համարող ու պահպանող Լևոն Բաղդադարյան
