Եթե իրոք ԱՄՆ-ն 17 հազարանոց ուժերով սկսի ցամաքային հարձակում, ամենահավանականն է, որ կստանա 17 հազար դիակ
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է Իրանի սահմանին տեղակայել ավելի քան 17,000 զինվոր, գրում է Wall Street Journal-ը։
Պենտագոնը քննարկում է տարածաշրջանում արդեն տեղակայված 5,000 ծովային հետևակի և 2,000 դեսանտայինների հետ մեկտեղ լրացուցիչ 10,000 զինվոր տեղակայելու հնարավորությունը։
«Սա շատ հեռու է լիարժեք ներխուժման համար անհրաժեշտ թվից, բայց նրանք կարող են գրավել մայրցամաքում ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ կամ գրավել որևէ կղզի»,- կարծում է աղբյուրը։
Սակայն ժամանակակից պատերազմի տեսանկյունից նման հաշվարկները կարող են տհաճ անակնկալների բերել: Իրանը ունի առնվազն միլիոնանոց ցամաքային ուժեր, եւ ամերիկյան 17 հազարանոց գրոհային կորպուսը, իրոք, «լիարժեք ներխուժման» պարագայում որեւէ շանս չունի:
Բայց եթե ամերիկյան 17 հազարանոց զինվորներին կենտրոնացնեն ճակատի նեղ հատվածում` «ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների որևէ կղզու» դեմ, ապա կստացվի զորքերի մի այնպիսի մեծ խտություն, որը իրանական անօդաչուների համար «երանելի թիրախ» կդառնա: Իսկ մնացորդներին կմաքրեն իրանական ցամաքային ուժերը:
Այսինքն, եթե իրոք ԱՄՆ-ի մտքով անցնի 17 հազարանոց ուժերով սկսել ցամաքային հարձակում, ամենահավանական տարբերակն է, որ կստանա 17 հազար դիակ: Ինչը, թերեւս, նաեւ Պենտագոնում են լավ հասկանում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

