Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ

Քրեական

ՆԳՆ-ից հայտնում են.

«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։

Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։

Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ