⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը. Հայտնի է փոքրիկի անունը

Շոու բիզնես

Երեկ երեկոյան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացման պրեմիերան, որը վերածվեց ոչ միայն մշակութային, այլև խորապես անձնական ու հուզիչ երեկոյի։

Դերասանը բեմից հանդիսատեսին ներկայացրեց յուրահատուկ ինքնակենսագրական ճանապարհորդություն՝ անդրադառնալով իր կյանքի կարևոր փուլերին, ընտանիքին և արժեքներին։ Սակայն երեկոյի ամենահուզիչ հատվածներից մեկը նրա խոսքն էր ընտանիքի մասին, հատկապես՝ նորածին դստեր։

Լևոնյանը բացահայտեց, որ իրենց ընտանիքում վերջերս մեծ ուրախություն է եղել՝ լույս աշխարհ է եկել նրանց դուստրը, ում տվել են խորհրդանշական անուն՝ Արև։ Դերասանի խոսքով՝ դուստրը դարձել է իրենց կյանքի «լույսն ու հույսը»։

«Իմ կյանքում եղել են շատ սերեր ու պատմություններ, կա ընտանիք, ունեմ զավակներ… Եվ, իհարկե, դուստրս՝ լույսը, հույսը, որի անունն Արև ենք դրել»,– նշել է նա՝ առանձնահատուկ ջերմությամբ խոսելով փոքրիկի մասին։

Նա նաև պատմել է, որ կինը՝ Էմմա Լեւոնյանը, հաճախ օրորոցայիններ է երգում իրենց փոքրիկին։ Դրանցից մեկը՝ բոլորին հայտնի «Արի, իմ սոխակ»-ն է, որը հատուկ խորհուրդ ունի դերասանի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ