Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Թրամփի TRIPP նախագծի հարցում ո՞րն է Կարապետյանի ուժի եւ Նիկոլի սկզբունքային տարբերությունը. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Օրերս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիրՄարիոՆավալին տված հարցազրույցումՍամվելԿարապետյանի քաղաքական ուժի համակարգողՆարեկԿարապետյաննասել է, որ մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Ըստ նրա` միակ բանը, որի վրա պետք է աշխատել, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Այս մասին«Իրավունք»-ը զրուցել էԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը միացել էԿարապետյանի քաղաքական ուժին:

— Ինչպե՞ս կմեկնաբանեքՆարեկԿարապետյանի վերոնշյալ հայտարարությունը:Դուք համակարծի՞ք եք այդ մտքին:

—Ի՞նչ կարիք կա մեկնաբանելու:Հայտարարել է, ուրեմն՝ հայտարարել է այն, ինչ ցանկացել է ասել: Եթե մենք մեր միասնական մոտեցումներով ենք հիմա հանդես գալիս, ապա քննարկման հարց չկա:

—Բայց հաշվի առնելով Իրանում ստեղծված իրավիճակը՝ որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-նկարող է դառնալ մեր երկարատեւ խաղաղության երաշխավորը:

—Բայց մինչ այդԿարապետյանը հայտարարել է, որ այդ նախագծի հաջողությունը պայմանավորված է բազմաշերտ անվտանգային համակարգի կիրառումով: Այսինքն, անվտանգության մի քանի երաշխավորների առկայության պայմաններում: Այդ դեպքում է իր արդյունավետությունը հնարավոր:

—Գրեթե նույնն է ասումՆիկոլՓաշինյանը:Հետեւաբար, ո՞րն է այս հարցումՁեր սկզբունքային տարբերությունը:

—ՆիկոլՓաշինյանն այդպիսի բան չի ասել:Նա ոչ թե ասում է, այլ նա ստորագրել է մի համաձայնագիր, որի իրագործումը ծարաստիճան խնդրահարույց է: Ըստ էության,Փաշինյանը տապալել է դա:Նա հայտարարել, որ Իրանում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ԱմերիկայիՄիացիալՆահանգների հետքարքրությունը Թրամփի նախագծի նկատմամբ այլեւս առաջվանը չեն: Այսինքն՝ գործնականում դա հնարավոր չէ իրագործել այս պայմաններում:

—Ամեն դեպքում,Դուք գտնում եք, որ TRIPP նախագիծը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերե՞լ :

— TRIPP նախագծի իրագործման հաջողությունը,կրկնում եմ,մենք պատկերացնում ենք բազմաշերտ անվտանգային համակարգի առկայության պայմաններում: Իրանի զարգացումները նոր են ստեղծվել եւ, բնականաբար, դրանով պայմանավորված, մեր ցանկացած հետագա որոշումներն ու գործողությունները կլինենիրավիճակով պայմանավորված:Մեզ համար առաջնահերթը լինելու էՀայաստանիՀանրապետության անվտանգության ապահովումը: Որեւէ նախագիծ չպետք էՀայաստանի անվտանգության համար սպառնալիք հանդիսանա:Հակառակը, այն պետք է ամրապնդի անվտանգությունը: Իսկ այն, ինչ ստեղծել էՆիկոլՓաշինյանը, կարծում եմ բավարար չէ: Այդ պատճառովԿարապետյանՆարեկն էլ ասել է, որ պետք է ունենալ անվտանգության բազմաշերտ համակարգ:

—Դա նշանակում է, որ հրաժարվո՞ւմ ենք ՀԱՊԿ-ից, Գյումրիի ռուսական ռազմաբազայից, Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից եւ ապավինում ԱՄՆ-ի՞ն:

—Ո՛չ:Կարծում եմ, որ նման եզրակացություն դրանից պետք չի անել:Հակառակը, բազմաշերտ անվտանգության համակարգը հենց ենթադրում է հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցությունը երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ