Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Էլ խայտառակությունն ինչպե՞ս է լինում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի կողմից փակ քվեարկության արդյունքում ՔՊ-ական նախկին պատգամավոր ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր: Վլադիմիր Վարդանյանի այս նոր կենսագրական նվաճումը, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի, կարելի է նաեւ պատմական համարել: «2000-ականներին տակավին լավ նիհար Վլադիմիրը հոդվածներ ու մենագրություններ էր տպագրում, գիտական զեկույցներով էր հանդես գալիս Հայոց ցեղասպանության թեմայով ու դրանց համար պետբյուջեից ստանում էր հարկատուների գումարներ՝ որպես հոնորար ու աշխատավարձ: Այդ հրապարակումներում Վ. Վարդանյանը, հղումներ տալով միջազգային իրավական նորմերին, փորձում էր հիմնավորել Հայոց ցեղասպանության եւ հատուցման հետ կապված որոշ հարցերի անդրադառնալու կարեւորությունը, քննում էր էպիստոպելի հասկացությունն ու դրա կիրառման հարցը: Այժմ, սակայն Վլադիմիր Վարդանյանը Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանքներ չի գրում ու հրատարակում: Փոխարենը նա անմնացորդ լծվել է ՔՊ-ականների ու նրանց առաջնորդի՝ Հայոց ցեղասպանության հիշողությունն ու պատմությունը միջակայնացնելու ու ժխտելու, զոհերի ու վերապրողների հիշատակը պղծելու անպատվաբեր ու անբարո գործին», - նշում է Դեմոյանը եւ ընդգծում, որ այս նշանակումով Նիկոլի Վովան եւս մեկ ապացույց ներկայացրեց ճկուն բարոյականության եւ ակադեմիական հարմարվողականության ու անսկզբունքայնության տեսանկյունից: Էլ խայտառակությունն ինչպե՞ս է լինում:

Ուշագրավ իրադարձություն է երեկ տեղի ունեցել ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ղեկավարած Երեւանի պետական համալսարանում: Խոսքը «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի շնորհանդեսի մասին է: Անդրադառնալով ֆեմինիստական այս նախաձեռնությանը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը հատկանշական զուգահեռներ է անցկացրել. «1924 թվականից մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը լույս էր տեսնում «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսը: Այն հրատարակում էր ՀԽՍՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն: Խորհրդային տարիներին ամսագրերում, մասնավորապես` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ընդունված էր ներկայացնել բանվորուհիների եւ հատկապես կթվորուհիների կենսագրություններն ու ձեռքբերումները: Ենթադրենք` ինչպես է կթվորուհին երեք տարում կովերից կթել այն ծավալի կաթը, որը նախատեսված էր կթել հինգ տարում: Հիմա ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթում կքննարկվեն «մեր իրականության մեջ կանանց, ինչպես նաեւ համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրները»: Իսկ ովքե՞ր են «իրականության մեջ կանայք» կամ այդ ի՞նչ «անտեսված խմբերի» մասին է խոսքը… Տրամաբանորեն` նրանք բանվորուհիներն ու կթվորուհիները չեն:Եվ, ուրեմն, ողջունենք «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի հիմնադիրներին եւ մաղթենք, որ նրանք կարողանան կովերից, կներեք, սորոսներից երեք տարում «կթել» այն չափի գումարը, որը նախատեսված էր «կթել» հինգ տարում»:

Շարունակելով կանանց թեման՝ նշենք, թե ինչ զարմանալի որոշում է ընդունվել ԱՄԷ-ում: Դուբայի թագաժառանգ, փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար, ինչպես նաև Գործադիր խորհրդի նախագահ շեյխ ՀԱՄԴԱՆ ԲԻՆ ՄՈՀԱՄՄԵԴ ԲԻՆ ՌԱՇԻԴ ԱԼ ՄԱՔԹՈՒՄԸ առաջարկել է խորհրդանշական, բայց նշանակալի քայլ՝ փոխել հասարակության մեջ մայրերի դերի պաշտոնական անվանումը։ Ըստ այդմ, հետայսու կկիրառվի «սերնդի ձեւավորող» տերմինը՝ ավանդական «տնային տնտեսուհի» տերմինի փոխարեն։ Ի՞նչ կարծիքի եք, գուցե վատ միտք չէ՞:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ