Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք

«Հրապարակ». Նիկոլի հերթական զիջումը. Խաղաղության պայմանագրից երաշխավորի մասին կետը հանվել է Ալիեւի պահանջով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, եւ երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռեւս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։

Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս․ «Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու․․․ որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին` խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը:
Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաեւ իր զինվորների արյունը չի թափում եւ այլն: 2-րդը․ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ