Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՏՐՎԵՑ ԼԵՀ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Սպորտ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հաջող է հանդես եկել մեր երկրի հավաքականը նվաճելով 4 մեդալ, որից 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը։ Ոսկե մեդալ են նվաճել Սուրեն Աղաջանյանը 60 կգ, Արամայիս Հարությունյանը 130 կգ, արծաթե մեդալի է արժանացել Սամվել Տերտերյանը 77 կգ, իսկ բրոնզե մեդալ Մանվել Խաչատրյանը 55 կգ։Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Զինվորականների մեծահասակների Աշխարհի չեմպիոն ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Սուրեն, հաղթանակի կապակցությամբ։ - Շնորհակալ եմ։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Մեկնարկում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով վաղաժամ հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Հետո, քառորդ եզրափակչում 10։8 հաշվով, ծանրագույն վիճակից դուրս գալով, տուշեով լեհ Թոմաշ Սկրժպչակին ու դուրս եկա կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում 9։1 հաշվով պարտության մատնեցի դանիացի մրցակցիս։ Եզրափակչում էլ 9։0 հաշվով հաղթեցի Վրաստանի ներկայացուցչին։ Ամենադժվարը տրվեց լեհ մրցակցի հետ թեժ պայքարը։ Ինչ - որ պահի զգոնությունս թուլացնելու պատճառով միավորներ բաց թողեցի, բայց ֆունկցիոնալս թույլ տվեց, որ հետո ամեն ինչ հետ բերեմ։ Առջևում մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ