Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Զիդանն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հասել են բանավոր համաձայնության, որի մասին չեն հայտարարում ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի նկատմամբ հարգանքից։

Արդեն հայտնի է, որ Դեշամը հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո հեռանալու է պաշտոնից։

Զիդանն իր մարզչական շտաբ է հրավիրել Դավիդ Բետոնիին եւ Համիդ Մսաիդիին, որոնց հետ աշխատել է «Ռեալում»։

Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին եւ Արքայական թիմի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկուական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը եւ Եվրոպայի սուպերգավաթը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ