Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կառավարությունը ԵԿՄ-ին ավելի քան 270 մլն դրամ կփոխանցի

Ներքաղաքական

Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ղեկավարած «Երկրապահ կամավորականների միությանը» 271,9 մլն դրամ հատկացնելու նախագծին։ Պաշտպանության նախարարության նախագծում նշվում է, որ ԵԿՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով՝ իր առաքելությունը լիարժեք և պատշաճ իրականացնելու համար: ՊՆ-ն հավելել է, որ գումարը կազմակերպության 2026 թվականի գործունեությունն ամբողջ ծավալով ապահովելու համար է։ Ըստ հիմնավորման՝ ԵԿՄ-ն համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, մասնակցում է պաշտպանական խնդիրների կատարմանը և ներգրավված է ապագա զինվորների պատրաստման գործընթացում։

Նշվում է նաև, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում կազմակերպությունն ունեցել է 74 զոհ և 114 վիրավոր, իսկ հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 կամավորական ծառայել է մարտական դիրքերում։ Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից և տրամադրել եռամսյակային դրամաշնորհների ձևով։ Նշվում է, որ 2021-2025 թվականներին ԵԿՄ-ին տարեկան հատկացվել է 234,6 մլն դրամ, իսկ նոր նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի բյուջեի ծախսերը կավելանան 271,9 մլն դրամով։ Միքայելյանը, որը 2025-ին չէր ընտրվել ՔՊ վարչության կազմում, 2026-ի փետրվարին հայտարարել էր, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ԱԺ ընտրության համամասնական ցուցակում։

Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է 2013-ից։ 2017-ին պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով,  2018-ին՝ «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ